Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ճակատագրի մասին հարցը

Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազայի ճակատագրի մասին հարցը

Mon, 29 Jun 2026 17:30:37 +0400


Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստացվել։ RTVI-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Հայկական կողմից պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում ռուսական ռազմակայանի փակման հարցը։ Մենք համոզված ենք, որ այդ բազան հանդիսանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը»,- նշել է դիվանագետը։

Նա հավելել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ ՀԿ-ներ փորձում են բացասական երանգ հաղորդել ռուսական ռազմական ներկայությանը, այն գրեթե որպես օկուպացիայի ինչ-որ գործիք ներկայացնել կամ «Հայաստանի հանդեպ անբարյացակամության» ինչ-որ հավաստիք։

Փոխնախարարը, սակայն, վստահություն է հայտնել, որ այդ բոլոր փորձերն ապարդյուն են և հակասում են տեղի բնակչության բարյացակամ վերաբերմունքին ռուսական ռազմակայանի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրություն

Ակնհայտ մանրախնդիր վրեժխնդրություն Fri, 04 Sep 2026 20:15:12 +0400 Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը ևս երկու…

8 րոպե ago

Բռնապետություն չի հաստատվելու, ամեն ինչ շատ շուտով կփոխվի

Բռնապետություն չի հաստատվելու, ամեն ինչ շատ շուտով կփոխվի Fri, 04 Sep 2026 20:00:31 +0400 Latest…

23 րոպե ago

Հավատով կհաղթահարվեն փորձությունները․ Վեհափառն ընդունել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին

Հավատով կհաղթահարվեն փորձությունները․ Վեհափառն ընդունել է Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիին Fri, 04 Sep 2026 19:54:19 +0400…

29 րոպե ago

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին

Ոչ միայն քաղաքական գործիչներին են փորձում վախեցնել, այլև շարքային քաղաքացիներին Fri, 04 Sep 2026 19:45:21…

38 րոպե ago

Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան

Ի՞նչ է պատմում «Cipriani»-ի սեփականատիրոջ այցը Երևան Fri, 04 Sep 2026 19:44:33 +0400 Օրերս հայտնի…

39 րոպե ago

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է Fri, 04 Sep 2026 19:30:03 +0400 Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր…

53 րոպե ago