Այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին․ քաղաքագետ

Այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին․ քաղաքագետ

Mon, 29 Jun 2026 21:15:27 +0400


Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է.

— «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա դա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր է ձեզ ոչնչացնել, դուք պարտավոր եք նրան լրջորեն վերաբերվել», — այնուհետև հավելել է, թե Իսրայելն ամերիկյան բարեկամների ուշադրությունը կհրավիրի այս հայտարարությունների վրա։

Առնվազն այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին.

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին։

— Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է։

— Իսրայելի ռազմական, տեխնոլոգիական զարգացումը պահանջում է շարունակական հակամարտություններ։

— Լոգիստիկ վերաձևումները, որ փորձում է իրականացնել Թուրքիան, հակասում են Իսրայելի հավակնություններին` ռազմավարական շահերին։

— Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի կողմից «ուժի պրոյետման» հնարավորություն է «Աֆրիկյան եղջյուրում», իսկ դա մարտահրավեր է Թուրքիայի ռազմավարական շահերին, հաշվի առնելով Սոմալիում և աֆրիկյան այլ երկրներում Թուրքիայի կատարած ներդրումները` ուժային հենարան ստեղծելու համար։

— Իսրայելին անհրաժեշտ է ավելի քաղաքակրթական դաշինք, տարածաշրջանում իր դերը և լեգիտիմությունը հաստատելու համար, ուստի ձեռնամուխ եղավ Իսրայել-Կիպրոս-Հունաստան- Ֆրանսիա ռազմավարական համագործակցության հարթակ ստեղծելուն, որտեղ հատկապես բանալի նշանակություն ունի Կիպրոսը։

— Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաեւ Հայաստան։

Իսկ այս ամենում ամենահետաքրքիրը Ադրբեջանի դերն է։ Ադրբեջանը դեռ կմանևրի, քանի դեռ դրա հնարավորությունը կա, բայց փաստ չի, որ Ադրբեջանի ընտրությունը կլինի հօգուտ Թուրքիայի…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

2 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

2 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

3 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

3 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

3 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

3 ժամ ago