«Հրապարակ»․ Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2

«Հրապարակ»․ Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2

Tue, 30 Jun 2026 08:15:04 +0400


ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի` 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում` հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:

Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ Հունիսի 7-ից առաջ Վանաձորի նախընտրական «կուրացիան» ՔՊ-ն նրան չի վստահել: Ական էլ, ասում են, աշխատել է «Ուժեղ Հայաստանի» համար։ Սակայն քանի որ ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են Վանաձորում, չի բացառվում, որ Ակային առաջիկա ընտրություններում կրկին կօգտագործեն` նրան որպես երկրորդ ուժ առաջադրելով` ընդդիմությունից ձայներ խլելու, իսկ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաեւ Մամիկոն Ասլանյանը, որն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է ընտրվել։

Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զոհեր ու վիրավորներ կան

Զոհեր ու վիրավորներ կան Thu, 02 Jul 2026 17:30:04 +0400 Դամասկոսի Ան-Նասր փողոցի սրճարաններից մեկում…

12 րոպե ago

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը

Քաղաքական աճպարարը և «զենքայնացում» հնարքը Thu, 02 Jul 2026 17:15:06 +0400 Օրեցօր ավելի եմ համոզվում,…

27 րոպե ago

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը

Կոչուբաևը հաստատել է իր դատապարտման մասին լուրը Thu, 02 Jul 2026 17:11:46 +0400 Հաստատում եմ…

30 րոպե ago

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ»

Քուշների եւ Վիթքոֆի բանակցությունները համարել են «արդյունավետ» Thu, 02 Jul 2026 17:00:13 +0400 Bloomberg պարբերականը…

42 րոպե ago

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ՉԼ-ի այդ մրցաշարը Thu, 02 Jul 2026 16:45:00 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

57 րոպե ago

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել

Հայ զինվորի գլխին խփող ադրբեջանցի հրամանատարին ծեծ տված գնդապետին են ձերբակալել Thu, 02 Jul 2026…

1 ժամ ago