«Հրապարակ»․ Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2

«Հրապարակ»․ Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2

Tue, 30 Jun 2026 08:15:04 +0400


ՔՊ-ն պատրաստվում է Վանաձորի ընտրություններին։ Նախորդը 2021-ի դեկտեմբերի 5-ին էր, ըստ ամենայնի` 26-ինն էլ կլինի դեկտեմբերին։ Իշխանության թեկնածուն Լոռվա մարզպետ Արեն Մկրտչյանն է, որը դուրս է գրվել Ալավերդու հաշվառումից եւ գրանցվել Վանաձորում` հորեղբորորդու տանը, որ օրենքով պահանջվող 6 ամսվա բնակության ցենզին համապատասխանի։ Չնայած անցած ընտրություններից հետո ՔՊ-ն Արկադի Փելեշյանի՝ Ակայի միջոցով ուզուրպացրեց Վանաձորը, հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելով, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ իշխանությունը քաղաքապետին յուրային չի համարում, հատկապես իր հովանավոր` ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո Ակայի դիրքերը թուլացել են:

Լուրեր կան, որ իրավապահները սկսել են նրանով հետաքրքրվել եւ քաղաքապետարանում գնումների, տենդերների հետ կապված ինչ-որ խախտումներ են հայտնաբերել։ Հունիսի 7-ից առաջ Վանաձորի նախընտրական «կուրացիան» ՔՊ-ն նրան չի վստահել: Ական էլ, ասում են, աշխատել է «Ուժեղ Հայաստանի» համար։ Սակայն քանի որ ՔՊ-ի դիրքերը շատ խարխուլ են Վանաձորում, չի բացառվում, որ Ակային առաջիկա ընտրություններում կրկին կօգտագործեն` նրան որպես երկրորդ ուժ առաջադրելով` ընդդիմությունից ձայներ խլելու, իսկ ընտրություններից հետո ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու համար։ Առայժմ այլ թեկնածուների մասին չի խոսվում, հնարավոր է, որ առաջադրվի նաեւ Մամիկոն Ասլանյանը, որն «Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր է ընտրվել։

Մեր աղբյուրների պնդմամբ, Ասլանյանի գործոնով է պայմանավորված, որ ՔՊ-ն Վանաձորը խոշորացնելու ծրագիր է իրականացնում` Փամբակը միացնելով Վանաձորին, հույսով, որ Փամբակի գյուղերում Ասլանյանը ձայն չունի, իսկ իրենք վարչական ռեսուրսով կհաղթեն, ինչպես արեցին Էջմիածինը Խոյին միացնելով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե ՍԴ դատավորներից անգամ մեկն ունի լեգիտիմության խնդիր, ամբողջ կազմը ստվերում է․ Վարդևանյան

Եթե ՍԴ դատավորներից անգամ մեկն ունի լեգիտիմության խնդիր, ամբողջ կազմը ստվերում է․ Վարդևանյան Wed, 01…

5 րոպե ago

Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր

Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր Wed, 01 Jul 2026 14:03:48 +0400 Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս…

10 րոպե ago

Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Ինչու Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Wed, 01 Jul 2026 13:45:57 +0400 Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն…

28 րոպե ago

Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահ․ ինտրիգը մեծ է

Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահ․ ինտրիգը մեծ է Wed, 01 Jul 2026 13:30:48 +0400 ԱՄՆ…

43 րոպե ago

Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին

Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին Wed, 01 Jul 2026 13:20:47 +0400 Արտաքին գործերի…

53 րոպե ago

ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան

ԿԸՀ-ն փակեք, այդ գումարը տվեք Դոմինո պրոդաքշնին. ասել են՝ չի լինի, չի լինի. Հովհաննես Խուդոյան…

55 րոպե ago