Իրանն ու ԱՄՆ-ն այսօր կրկին կբանակցեն․ Փեզեշքիանը հայտարարություն է արել

Իրանն ու ԱՄՆ-ն այսօր կրկին կբանակցեն․ Փեզեշքիանը հայտարարություն է արել

Tue, 30 Jun 2026 12:00:34 +0400


Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե նույնը անի ԱՄՆ-ն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Փոխըմբռնումը երկկողմանի երթևեկությամբ փողոց է։ Եթե ամերիկյան կողմը պահպանի համաձայնագիրը, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ Մեր մոտեցումը ոչ խելամիտ սնապարծության և անհիմն սպառնալիքների նկատմամբ այն է, որ որոշումների կայացման ժամանակ պետք է հիմնվել ռացիոնալության և մարդկային արժանապատվության վրա, ինչպես նաև վճռականորեն ու անվախ պաշտպանվել, երբ գործելու ժամանակն է գալիս», – Х–ում գրել է Իրանի նախագահը։

Ավելի վաղ Axios պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ծրագրում են հունիսի 30-ին Կատարի մայրաքաղաքում բանակցություններ անցնացնել Հորմուզի նեղուցի շուրջ, այդ տեղեկությունը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տունը ավելի ուշ նշել է, որ Դոհա կմեկնեն բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ոիիտկոֆը: Միևնույն ժամանակ Իրանի ԱԳՆ–ն հայտարարեց, որ իրանական պատվիրակությունը մտադիր չէ մեկնել ԱՄՆ–ի հետ բանակցությունների:
Իրավիճակը կրկին սրվեց հունիսի 27-ից հետո։ ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ հասցրին։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հաստատեց Իրանին հարվածներ հասցնելը՝ ի պատասխան իբր Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։ Ավելի ուշ իրանական ուժերը հարվածներ հասցրին Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ԶՈւ տեղակայման մի քանի վայրերին։

Հավելենք՝ վերջին էսկալացիայից 10 օր առաջ` հունիսի 18-ին, Իրանն ու ԱՄՆ-ն հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել

«Հրապարակ»․ Տնետուն են ընկել Fri, 13 Nov 2026 08:15:24 +0400 Նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Fri, 13 Nov 2026 08:10:59 +0400 Քաղաքական դաշտում կարծում…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են

«Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են Fri, 13 Nov 2026 08:05:23 +0400 Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ Fri, 13 Nov 2026 08:00:37…

29 րոպե ago

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

8 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

9 ժամ ago