Տապալված նախագահի դստերն ընտրել են պետության ղեկավար

Տապալված նախագահի դստերն ընտրել են պետության ղեկավար

Tue, 30 Jun 2026 12:30:44 +0400


Պերուի նախկին առաջնորդ Ալբերտո Ֆուխիմորիի դուստրը՝ Կեյկո Ֆուխիմորին, հաղթել է Պերուի նախագահական ընտրություններում փոքր առավելությամբ, հաղորդում է Bloomberg-ը։

Ըստ գործակալության՝ երկրի ընտրական հանձնաժողովը, հունիսի 7-ի երկրորդ փուլի հազարավոր վիճարկվող քվեաթերթիկների երկարատև վերլուծությունից հետո, պարզել է, որ պահպանողական «Ժողովրդական ուժ» կուսակցությունը ներկայացնող Ֆուխիմորին ստացել է ձայների 50.14%-ը, մինչդեռ նրա գլխավոր մրցակիցը՝ ձախակողմյան «Միասին Պերուի համար» կուսակցության ղեկավար Ռոբերտո Սանչեսը, ստացել է 49.87%: Երկուսի միջև տարբերությունը կազմել է 49,641 ձայն:

Ֆուխիմորին պաշտոնը կստանձնի հուլիսի 28-ին՝ հինգ տարի ժամկետով՝ դառնալով Պերուի նախագահի պաշտոնը զբաղեցնող իններորդ անձը վերջին տասը տարիների ընթացքում։

Նորընտիր նախագահի հայրը՝ Ալբերտո Ֆուխիմորին, Պերուի նախագահ է եղել 1990-ից 2000 թվականներին։Նա զինված պայքար է մղել երկրում գործող մաոիստական ​​և մարքսիստական-լենինյան խմբավորումների դեմ։ 2000 թվականին, իր կուսակցության ներսում կոռուպցիայի վերաբերյալ ապացույցների ի հայտ գալուց հետո, Ֆուխիմորին փախել է երկրից և խորհրդարանի կողմից հեռացվել իշխանությունից։

2005 թվականին նա ձերբակալվել է Չիլիում և 2007 թվականին արտահանձնվել Պերուին։ Նույն թվականին Ֆուխիմորին դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ 2009 թվականին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի և մարդկության դեմ հանցագործությունների համար։ 2022 թվականի գարնանը Պերուի Սահմանադրական դատարանը ներում շնորհեց Ֆուխիմորիին, սակայն որոշումը չկատարվեց։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Ալբերտո Ֆուխիմորին ազատ արձակվեց 16 տարի բանտարկությունից հետո։ Նա մահացավ քաղցկեղից 2024 թվականի սեպտեմբերին՝ 86 տարեկան հասակում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան…

9 րոպե ago

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Wed, 01 Jul 2026 23:00:42 +0400 Թուրքական պետական…

24 րոպե ago

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Wed, 01 Jul 2026 22:45:34 +0400…

39 րոպե ago

Հոխորտալ, հայհոյել կարողանում են, ասֆալտ անել չեն կարողանում

Հոխորտալ, հայհոյել կարողանում են, ասֆալտ անել չեն կարողանում Wed, 01 Jul 2026 22:21:34 +0400 Latest…

1 ժամ ago

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Wed, 01 Jul 2026…

1 ժամ ago

Բրազիլիայի կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել

Բրազիլիայի կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել Wed, 01 Jul 2026 22:00:31 +0400 Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան…

1 ժամ ago