Տպավորություն էր, որ ոչ թե ՍԴ-ում է, այլ ինչ-որ զրուցարանում զրույց է անում

Տպավորություն էր, որ ոչ թե ՍԴ-ում է, այլ ինչ-որ զրուցարանում զրույց է անում

Tue, 30 Jun 2026 21:15:31 +0400


Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը: ՍԴ-ում էր նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Վերջինս անգիտության մաստեր կլասով հանդես եկավ` ի տես հանրության, և այդպես էլ չկարողացավ ԿԸՀ-ի ակնհայտ ապօրինի գործողությունները պարզաբանել: Սահմանադրական դատարանի դատավորները, հատկապես Սեդա Սաֆարյանը դատական նիստերը վերածել են Հ1-ի Պետրոսի «Մեծ բանավեճին»:

ԿԸՀ նախկին անդամ Աբրահամ Բախչագուլյանը «Հրապարակի» հետ զրույցում՝ անդրադառնալով ՍԴ նիստերին, և դրանից սպասելիքներին, նկատեց. «ԿԸՀ է դիմել յոթ քաղաքական ուժ, այն իրավական գործընթաց է, և իրավաչափ է: Իմ կարծիքով` այն կարևոր գործընթաց է` ընտրությունների արդյունքները վիճարկելու տեսանկյունից: Որքանով ես եմ տեղյակ` ՍԴ -ից յոթ ուժերն ունեն տարբեր պահանջներ: Կան ուժեր, ովքեր հայցում են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել, կան ուժեր, ովքեր հայցում են վերաքվեարկություն նշանակել համապատասխան տեղամասերում, և կա նաև հայցում, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ նշանակվի: Իմ կարծիքով` այս բոլոր պահանջները իրավաչափ են, և յուրաքանչյուր ուժ ինքն է որոշում բողոքարկման իր ստրատեգիան: Ես հետևում եմ ՍԴ նիստերին: Դատավորները հարցադրումներ են ներկայացնում դիմող կողմերին, հարցերից մի քանիսը գրագետ էին, դիմող կողմի ներկայացուցիչները շատ ճիշտ և գրագետ պատասխանեցին այդ հարցադրումներին, ինչը չէի կարող ասել պատասխանող կողմի մասին, ի դեմս` ԿԸՀ-ի: ՍԴ դատավորների հարցերին ԿԸՀ նախագահը չտվեց հստակ պատասխաններ, նա բավականին վերացական էր արտահայտվում: Տպավորություն էր, որ ոչ թե Սահմանադրական դատարանում է, այլ ինչ-որ մի զրուցարանում զրույց է անում, ինչու եմ այսպես կարծում, քանի որ պատասխանները զրույցի մակարդակի էին»:

Թե ինչ սպասել Սահմանադրական դատարանից, Բախչագուլյանն ասաց. «Կանխատեսումներ անել չեմ սիրում, բայց պետք է արձանագրենք ևս մեկ անգամ, որ բոլոր հայցապահանջները օրինաչափ են, Սահմանադրական դատարանը կարող է բավարարել այն, կարող է բավարարել մասնակի: Կապրենք, կտեսնենք, մնաց մի քանի օր: Մտել են փաստերի ուսումնասիրության փուլ, և որքանով ես եմ տեղյակ` դիմող կողմերը քննարկում են գաղտնի փաստաթղթերի հարցը, որտեղ կան փակ ցուցակներ: Կյանքը ցույց կտա, թե այնտեղ առկա խնդիրները պրոցեսները որ ուղղությամբ են տարել: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն, ապա ես կարծում եմ, որ նախընտրական քարոզչության ժամանակ անհավասար քարոզչության պայմաններ են եղել, նույնիսկ ԿԸՀ-ն է ընդունել այդ փաստը, սակայն գործում է ոչ թե որպես պետական մարմին, այլ այս կամ այն իրողություններն արձանագրող մարմին է դարձել` ոչ ավելի: Բայց ԿԸՀ-ն ոչ թե գործավարի ֆունկցիա կատարող մարմին է, այլ իրադարձությունների արդյունքներով ընտրությունների վավերականության հարցը որոշողն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի Sat, 05 Sep 2026 03:00:47…

8 րոպե ago

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

2 ժամ ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

3 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

3 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

3 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

4 ժամ ago