«Գինեսների տունը»․ արժե դիտել

«Գինեսների տունը»․ արժե դիտել

Tue, 30 Jun 2026 23:55:20 +0400


Պատմական սերիալները, բացի այն, որ ներկայացնում են անցյալում տեղի ունեցածը, նաեւ դարձել են յուրատեսակ «լաբորատորիաներ», որտեղ բարձրացվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ իշխանություն, կապիտալ, ընտանեկան հարաբերություններ, հանրային փոփոխություններ։ Նման նախագիծ է «Գինեսների տունը» սերիալը։ Ռեժիսորը Սթիվեն Նայթն է։ Ժանրային առումով այն պատմական դրամա է։ Գործողությունները ծավալվում են 19-րդ դարի Դուբլինում, որտեղ Բենջամին Լի Գինեսի մահվանից հետո ժառանգները պայքարում են միմյանց հետ՝ Իռլանդիայի խոշորագույն գարեջրագործական ընկերությանը տիրանալու համար։ Առաջին հայացքից սերիալը գարեջրագործների ընտանիքին նվիրված պատմական գործ է։ Սակայն առաջին իսկ սերիաներից զգացվում է, որ ասելիքը հաջողության գնի, սերունդների հակամարտության, բիզնեսի նկատմամբ բարոյական պատասխանատվության եւ ինդուստրիալ հեղափոխության շրջանում եվրոպական հասարակության փոփոխման մասին է։

Սթիվեն Նայթի այս նախագծում ֆինանսական շահերը ձուլվում են անձնական հավակնությունների հետ, ընտանեկան հարաբերություններն ընթանում են մշտական դիմակայության տեսքով։ Ժառանգներից յուրաքանչյուրը, որ պայքարում է ընկերությանը տիրանալու համար, նրա ապագան տեսնում է յուրովի։ Մասնագետները նշում են, որ սերիալի հեղինակները չեն վերստեղծել Գինեսների ընտանիքի վավերական պատմությունը, այլ ներկայացրել են, թե ինչպիսին էր Իռլանդիան 1800-ականներին։ Գինեսների ընկերությունն այս դեպքում ոչ միայն հաջողակ ընտանեկան բիզնես էր, այլեւ տնտեսական փոփոխությունների խորհրդանիշ։ Արդյունաբերականացումը փոխում է հասարակությունը, ստեղծում հանրային նոր խավեր, միաժամանակ՝ ավելի ուժգնացնում սոցիալական անհավասարությունը եւ տարբերությունները՝ տարբեր աստիճանների վրա կանգնածների միջեւ։ Սերիալում նաեւ մի նուրբ ասելիք կա․ ցանկացած խոշոր բիզնեսի հետեւում բարդ մարդկային որոշումներ են, քաղաքական կոմպրոմիսներն ու անձնական ողբերգությունները։ Սերիալում կերպարների հերոսացում, որպես այդպիսին, չկա։ Գործնականում կերպարներից յուրաքանչյուրը ե՛ւ դրական, ե՛ւ բացասական էմոցիաներ է առաջացնում։ Ամեն բան բազմաշերտ է ու բալանսավորում պահանջող, որ մի պահ թվում է, թե խոսքը ոչ թե սերիալի մասին է, այլ մեր օրերում ծավալվող իրական զարգացումների։ Սա, ի վերջո, այն նախագծերից է, որը դիտելու համար անհրաժեշտ են ուշադրություն եւ համբերատարություն, ու այն, անխոս, կհետաքրքրի ինտելեկտուալ կինոնախագծերի բոլոր սիրահարներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան Wed, 02 Sep 2026 02:30:19 +0400 Իրանի նախագահ Մասուդ…

3 ժամ ago

193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak

armtimes.com 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝…

4 ժամ ago

Ոսկու գինն առաջին անգամ էժանացել է մոտ 2 տոկոսով

Ոսկու գինն առաջին անգամ էժանացել է մոտ 2 տոկոսով Wed, 02 Sep 2026 01:30:11 +0400…

4 ժամ ago

Թագավորը երդվել է խորհրդարանում

Թագավորը երդվել է խորհրդարանում Wed, 02 Sep 2026 01:00:41 +0400 Նորվեգիայի նոր թագավոր Հոքոն 8-րդը…

4 ժամ ago

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր Tue, 01 Sep 2026 23:46:00 +0400 Այն երկրների քաղաքացիները,…

5 ժամ ago

Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան Tue, 01 Sep 2026 23:31:02 +0400 Հայաստանը…

6 ժամ ago