«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»

«Հրապարակ». «Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»

Wed, 01 Jul 2026 09:15:16 +0400


44-օրյա պատերազմից գրեթե 6 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ: Եթե կնքված էլ լիներ, առանց միջազգային հզոր երաշխավորների կամ առանց ռազմական հավասարակշռության հաստատման, Ադրբեջանի հետ արդար, հարատեւ խաղաղություն չի լինելու` սա բոլորն են հասկանում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այս իրողությունն անտեսելով, համառորեն հայտարարում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է: Այդ տրամաբանության մեջ էլ պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձրին` կրճատելով բանակի թվաքանակը։ Իշխանությունը պայքարում է «ռեւանշիզմի դեմ»` հանրակրթական դպրոցներից հանվում են զոհված ազատամարտիկների լուսանկարների ցուցապաստառները, փառքի սրահները, հետիոտնի անցումներում ջնջում են զոհված հերոսների գրաֆիտի նկարները: Դրան գումարած` դպրոցական ծրագրում «Հայոց պատմությունը» փոխարինվել է «Հայաստանի պատմությամբ», հրաժարվել են Արարատ լեռան խորհրդանիշից եւ այլն։

Հիմա հերթը հասել է հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկային, որը խորամանկորեն են հանում դպրոցական ծրագրից` անունը փոխելով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջաբերական է ուղարկել Երեւանի քաղաքապետի տեղակալին, մարզերի աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին՝ հայտնելով. «Տեղեկացնում եմ, որ 2026 թվականին հանրակրթության պետական չափորոշչում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ փոփոխվել են նաեւ «Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» բնագավառում ընդգրկված առարկաների դասավանդման մոտեցումները, համաձայն որոնց՝ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվել է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը ներառվել է պարտադիր դասավանդվող առարկաների ցանկում: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի փոխարինումը «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով եւ դրա բովանդակային վերանայումը միտված են առարկայական ոլորտն ավելի ընդգրկուն դարձնելուն, ինչպես նաեւ՝ սովորողների գործնական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը։ Փոփոխությունների արդյունքում «Անվտանգ կենսագործունեություն» եւ «Առողջ ապրելակերպ» առարկաները ուսումնական հաստատություններում կներդրվեն փուլային եղանակով՝ 5-րդից մինչեւ 11-րդ դասարաններում։ Նշված առարկաների ներդրումը կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերից՝ առաջին փուլում ընդգրկելով միայն 5-րդ եւ 10-րդ դասարանները։ Մյուս դասարաններում մինչեւ փուլային ներդրման ամբողջական ավարտը կշարունակվի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը, իսկ «Առողջ ապրելակերպ» խմբակը կդասավանդվի որպես պարտադիր խմբակ: Տեղեկացնում եմ նաեւ, որ «Անվտանգ կենսագործունեություն» առարկան դասավանդելու են ուսումնական հաստատությունների զինղեկները, որոնց պաշտոնեական պարտականությունները եւ նկարագրերը համապատասխան փոփոխությունների են ենթարկվել՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի N 216 Ն որոշման։ Նշված կարգավորմամբ, ուսումնական հաստատության զինղեկը համարվում է շտաբի պետ եւ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչ: Մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ, որոնց ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ի լրումն»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Երեւանի փոխքաղաքապետին ու մարզպետների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին խնդրել է հանձնարարական տալ համապատասխան ստորաբաժանումներին, որ 1-օրյա ժամկետում ուսումնական հաստատություններին, իսկ այդ հաստատությունները զինղեկներին 1-օրյա ժամկետում սույն շրջաբերականը տրամադրեն:

Այս շրջաբերականը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների զինղեկների մոտ անհանգստություն է առաջացրել։ Սկսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը դասավանդվող առարկաների ցանկից, ինչն աստիճանաբար են անում։ Իսկ «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի դասագիրք գոյություն չունի: Այս առարկան անվտանգության կանոնների պահպանման մասին է` էլեկտրական հոսանքի, բնական գազի հետ առնչվելիս, ինչպես նաեւ աղետների ժամանակ անձի գործելակերպին է առնչվում: Դպրոցների զինղեկները նաեւ վարում են 15-17 տարեկան տղաների զինվորական հաշվառման փաստաթղթերի թղթապանակները, որոնք նրանք հանձնում են տարածքային զինկոմիսարիատներ: Զինղեկները չգիտեն` շարունակելո՞ւ են այդ փաստաթղթերի պատրաստումը, դրա համար շարունակելո՞ւ են վարձատրվել, թե՝ ոչ։ Տավուշի սահմանամերձ դպրոցների զինղեկների աշխատավարձը մոտ 130 հազար դրամ է, որի մեջ մտնում է զինղեկության ամբողջական դրույքը, դրան գումարած քաղպաշտպանության համար մոտ 40 հազար դրամ վճարը։ Զինղեկները մտավախություն ունեն, որ իրենց ոչ մեծ աշխատավարձերն էապես նվազելու են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր

Իշխանությունների սխալի պատճառով անազատության մեջ է եղել մոտ 1000 օր Fri, 16 Oct 2026 23:55:41…

2 ժամ ago

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել

Ցուցարարները ներխուժել են կառավարական շենք եւ ավերածություններ արել Fri, 16 Oct 2026 23:45:58 +0400 Ալբանիայում…

2 ժամ ago

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ

Մեքսիկայում 96-ամյա կինն ամուսնացել է 18 տարեկան երիտասարդի հետ Fri, 16 Oct 2026 23:30:58 +0400…

2 ժամ ago

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները

Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան, Անկլավ-էքսկլավներ. Միրզոյանի և Մհեր Գրիգորյանի պարզաբանումները․ օրվա թոփ թեմաները Fri, 16…

2 ժամ ago

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին

Մերձավոր-Արեւելյան ճգնաժամի ժամանակ չեն օգնել Իրանին Fri, 16 Oct 2026 23:15:22 +0400 Չինաստանը որեւէ կերպ…

2 ժամ ago

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ

Խցանումներից խուսափելու համար գուցե այլևս պետք է օդ բարձրանալ Fri, 16 Oct 2026 23:13:56 +0400…

2 ժամ ago