«Հրապարակ»․ Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում

«Հրապարակ»․ Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում

Wed, 01 Jul 2026 10:45:22 +0400


Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստը։ Հետեւելով ՍԴ նիստին՝ տպավորություն ենք ստանում, որ բարձր դատարանի դատավորները չեն ցանկանում անգամ անաչառության եւ օբյեկտիվության իմիտացիա ստեղծել: Նրանք արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչ որոշում են կայացնելու, եւ իրենց պահում են այնպես, ինչպես կպահեր ՔՊ կուսակցության ներկայացուցիչը` պաշտպանելով իրենց ընտրվելու «իրավունքը»: Չմոռանանք, որ դատարանի այս կազմն ամբողջությամբ նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ նրանցից, օրինակ, Սեդա Սաֆարյանը կառավարության նիստում` ՍԴ դատավոր նշանակվելու օրը, խոստացել էր ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին չհիասթափեցնի` արդարացնի նրա հույսերը:

Նախկին դատավոր, փաստաբան Աննա Փիլոսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ՍԴ քննությանը, ասաց. «Ես, անկեղծ ասած, Սահմանադրական դատարանից չունեմ մեծ սպասելիքներ, ինչո՞ւ․ որովհետեւ ՍԴ կազմը գերքաղաքականացված կազմ է, ունի ծայրահեղ պրոիշխանական անդամներ, եւ չեմ կարծում, որ նման դատավորներից կարելի է դրական բան սպասել` դիմումների բավարարման տեսանկյունից: Սահմանադրական դատարանը, հավանաբար, մշտապես էլ ունեցել է քաղաքականացվածության աստիճան, սակայն խնդիրն աստիճանի չափն է, ես չեմ կարծում, որ ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացված է եղել: Այնուամենայնիվ, ՍԴ քաղաքականացվածության ամենավառ պատկերն ունենք այս պահին»:

Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էլ, որ ժամանակին ՍԴ-ում ներկայացրել է ընդդիմության շահերը, խոսելով այս թեմայի մասին, նկատեց. «ՍԴ դատավորները չունեն իրավունք՝ նիստը քաղաքականացնելու: Սեդա Սաֆարյանը գլխի չի ընկնում, թե որտեղ է գտնվում: Ցավոք, Սեդա Սաֆարյանի` ՍԴ դատավոր նշանակվելու հանգամանքն ինքնին քաղաքական է, նա դատավոր է դարձել ոչ թե իր մասնագիտական արժանիքների համար, այլ` քաղաքական որոշմամբ: Նա փորձում է արդարացնել իրեն: Նա ընդգծված հակակրանք ունի այսօրվա ընդդիմության նկատմամբ եւ դա չի էլ փորձում թաքցնել: Փոխարենը համակրում է իշխանություններին եւ բացահայտ ի ցույց է դնում այս փաստը: Բայց նա միակը չէ, շատերն են իր նման: Այս տեսակը համարում է, որ պարտավոր է ընդգծված վարքագծով հավատարմության երդում տալ Նիկոլ Փաշինյանին: Ես կարծում եմ, որ առաջներում երբեք ՍԴ-ն այս աստիճան քաղաքականացված չի եղել, գուցե եղել է, բայց ո՛չ այս աստիճան: Ցավոք, բոլոր իշխանություններն էլ ձգտել են դատական համակարգը վերահսկել, դա նորություն չէ, բայց այսպիսի պատկեր երբեք չի եղել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400 Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը…

56 րոպե ago

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել Fri, 24 Jul 2026 02:00:29 +0400 Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար…

2 ժամ ago

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել

Կարմրուկի հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Fri, 24 Jul 2026 01:00:11 +0400 Միացյալ Նահանգներում կարմրկով…

3 ժամ ago

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ

Դիլիջանում հայտնաբերել և ձերբակալել են 2 հետախուզվողի․ տեսանյութ Thu, 23 Jul 2026 23:55:28 +0400 Քիչ…

4 ժամ ago

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է Thu, 23 Jul 2026 23:53:57 +0400 ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը,…

4 ժամ ago

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը Thu, 23 Jul 2026 23:50:33 +0400 «Հիդրոօդերևութաբանության…

4 ժամ ago