Մենք հասկացանք, որ ԿԸՀ չենք ունեցել

Մենք հասկացանք, որ ԿԸՀ չենք ունեցել

Wed, 01 Jul 2026 13:16:25 +0400


Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով ամփոփիչ ելույթների ընթացքում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ընտրությունները չեն ապահովել հավասարության և ազատության սկզբունքները։

Նրա խոսքով՝ ընտրողը մտածող և վերլուծող քաղաքացի է, ով դատական գործընթացի ընթացքում լսված և քննարկված փաստարկների հիման վրա կարող է եզրահանգումներ անել։ Խուդոյանը նշել է, որ հինգ օր տևած քննարկումները ցույց են տալիս՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել իր լիարժեք գործառույթները։

Փաստաբանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում կարելի է եզրակացնել, որ ԿԸՀ-ն փաստացի չի կատարել իր սահմանադրական առաքելությունը, քանի որ չի ապահովել ընտրական իրավունքի հավասար և ազատ իրացումը։

Խուդոյանի խոսքով՝ հենց այս հանգամանքներն են հիմք տալիս պնդելու, որ ընտրական գործընթացում առկա են եղել էական խնդիրներ:

«Մենք հասկացանք, որ, կարելի է ասել, չենք ունեցել ԿԸՀ, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Thu, 02 Jul 2026 22:01:02 +0400 Երեւանի…

2 րոպե ago

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Thu, 02 Jul 2026 22:00:41 +0400 Հուլիսի 3-ին…

2 րոպե ago

Աշոտ Դանիելյանը հրաժարական է տալու

Աշոտ Դանիելյանը հրաժարական է տալու Thu, 02 Jul 2026 21:45:02 +0400 Որոշում եմ կայացրել հրաժարվել…

18 րոպե ago

Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը

Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Thu, 02 Jul 2026 21:30:29 +0400 Հակակոռուպցիոն…

32 րոպե ago

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին

Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Thu, 02 Jul 2026 21:15:38…

47 րոպե ago

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Thu, 02 Jul 2026 21:00:01 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

1 ժամ ago