Վարչապետը հանրությանը աղետաբեր պատերազմով է ահաբեկում․ դա նորմա՞լ է

Վարչապետը հանրությանը աղետաբեր պատերազմով է ահաբեկում․ դա նորմա՞լ է

Wed, 01 Jul 2026 14:45:42 +0400


Իրավական համակարգում աշխատող ցանկացած մեկին եթե ասես՝ ոմն մեկն ինձ սպառնացել է՝ «եթե ասածս չանես, քեզ կսպանեմ» բառերով, իսկույն գործ կհարուցեն։ Էլ դեսուդեն չեն ընկնի, չեն քննարկի՝ դա կարծիք էր, զգուշացո՞ւմ, թե՞ սպառնալիքի իրագործման փորձ։ Բայց այնպես է ստացվում, որ պետության ղեկավարը ընտրությունից առաջ հայտարարում է. «Եթե ՔՊ-ն Սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու», և իրավական ոչ մի ատյան նույնիսկ չի փորձում հասկանալ՝ սա ի՞նչ է, եթե ոչ հանրային ահաբեկում։ Սա արդեն ոչ թե ոմն մեկի, այլ վարչապետի հնչեցրած սպառնալիքն է։ Սպառնում է ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ ժողովրդի, որի հազարավոր զոհերի արյունը դեռ չի չորացել, որի վերքերը դեռ բաց են, որի հիշողությունը դեռ ցավում է։ Վարչապետը հանրությանը աղետաբեր պատերազմով է ահաբեկում․ դա նորմա՞լ է

Ընդամենը ահաբեկման մի փոքրիկ դրվագ եմ մեջբերում։ Իսկ նման դրվագներն այնքան շատ են, որ տպավորություն է՝ Հայաստանը դրել են քաղաքական հրթիռային հրետակոծության տակ ու ամեն ընտրությունից առաջ նույն բարձրախոսով հայտարարում են. «Եթե մեզ չընտրեք՝ կհրետակոծվեք»։ Հետո էլ զարմանում են, թե ինչու է հասարակությունը վախեցած, անվստահ ու լուռ։

Եվ այս ամենի ֆոնին նույն հասարակությանը հորդորում են հավատալ իրավական պետությանը, սպասել բարձր դատարանի արդարամիտ վճռին։ Մի՞թե արդարադատությունը պետք է սկսվի միայն այնտեղ, որտեղ սպառնացողը շարքային քաղաքացի է, իսկ ավարտվի այնտեղ, որտեղ սպառնացողը բարձր պաշտոնյա է։

Իսկ եթե սպառնալիքը հանցագործություն է, ապա այն հանցագործություն է անկախ նրանից՝ այն հնչում է բակի անկյունո՞ւմ, թե կառավարության ամբիոնից։ Հակառակ դեպքում ստացվում է, որ մեր երկրում օրենքը ոչ թե կույր է, այլ պարզապես ընտրողաբար է տեսնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել Wed, 01 Jul 2026 23:45:52…

57 րոպե ago

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան…

1 ժամ ago

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը

Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Wed, 01 Jul 2026 23:00:42 +0400 Թուրքական պետական…

2 ժամ ago

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան

Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Wed, 01 Jul 2026 22:45:34 +0400…

2 ժամ ago

Հոխորտալ, հայհոյել կարողանում են, ասֆալտ անել չեն կարողանում

Հոխորտալ, հայհոյել կարողանում են, ասֆալտ անել չեն կարողանում Wed, 01 Jul 2026 22:21:34 +0400 Latest…

2 ժամ ago

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Wed, 01 Jul 2026…

2 ժամ ago