«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ

«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ

Thu, 02 Jul 2026 08:00:24 +0400


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»:

Այսինքն` TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։ «Այո»,- ասել է նա: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը մտցվել է պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ` մի բան, որի համար շուրջ մեկ տարի պայքարում էր ռուսական կողմը՝ ՀՀ իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող TRIPP-ը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։ Քաղաքական կուլիսներում երեկ այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, ոմանց կարծիքով, ՌԴ սանկցիաներն այնքան են խեղճացրել մեր իշխանություններին, որ ԱԳՆ պաշտոնյան չի ցանկացել ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, բայց հայ-ամերիկյան կոնֆլիկտի վտանգ է ստեղծել։ Որ ռուսական կողմի գործողություններն անհանգստացնում են ՀՀ իշխանություններին, պարզ դարձավ եւս մեկ փաստից` պաշտոնական Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել, քննարկել են «Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային-հումանիտար ոլորտներին»:

Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրությունից դուրս էր մնացել այն, որ զրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԺ-ն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը

ԱԺ-ն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծը Fri, 03 Jul 2026 14:21:09 +0400 ԱԺ-ն…

8 րոպե ago

Հայտնի դատավորը խոսել չի ուզում

Հայտնի դատավորը խոսել չի ուզում Fri, 03 Jul 2026 14:20:24 +0400 Latest news from Secure…

9 րոպե ago

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն

Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․ հայտարարություն Fri, 03 Jul 2026…

11 րոպե ago

Վերջապես երբ Հայաստանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը

Վերջապես երբ Հայաստանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը Fri, 03 Jul 2026 14:15:31 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

13 րոպե ago

Դատախազ հայրի՞կն է օգնել Ձեզ դատավոր դառնալ. հարց՝ դատավոր Չիչոյանին

Դատախազ հայրի՞կն է օգնել Ձեզ դատավոր դառնալ. հարց՝ դատավոր Չիչոյանին Fri, 03 Jul 2026 14:11:14…

18 րոպե ago

Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր. Հարց` Նաիրա Հովսեփյանին

Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր. Հարց` Նաիրա Հովսեփյանին Fri, 03 Jul 2026 14:09:56 +0400 Latest…

19 րոպե ago