Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Հարյուր հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրությունների մասնակցելու հնարավորությունից

Thu, 02 Jul 2026 12:21:39 +0400


Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է ընտրական օրենսդրության փոփոխությունների նախագիծը՝ հայտարարելով, որ այն խորհրդարան է ներկայացվել առանց անհրաժեշտ հանրային և մասնագիտական քննարկումների ամբողջական ապահովման։

Պատգամավորի խոսքով՝ թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլ, հստակ տեղեկություններ չկան, թե դրանք ինչ ձևաչափով և ինչ շրջանակներում են իրականացվել։

Մանուկյանը նաև անդրադարձել է նախագծի վերաբերյալ մասնագիտական գնահատականների հարցին՝ նշելով, որ քննարկումների ընթացքում իր բարձրացրած հարցերին պատասխանել են, թե անհրաժեշտ եզրակացությունների համար դեռ ժամանակ կա։ Սակայն, նրա գնահատմամբ, անհասկանալի է, թե ինչպես է նախագիծն արդեն ընդգրկվել խորհրդարանական քննարկումների օրակարգում, երբ Ազգային ժողովի փորձագիտական գրասենյակի եզրակացությունը դեռևս առկա չէ։

Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ մի շարք հասարակական կազմակերպություններ հրապարակային հայտարարությամբ հանդես են եկել նախագծի դեմ՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական նախաձեռնություն։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը ևս հարցականի տակ է դնում հանրային քննարկումների արդյունավետությունը։

Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ նախագիծը խորհրդարան է ներկայացվել չափազանց արագ տեմպերով, ինչը կարող է վկայել քաղաքական շարժառիթների առկայության մասին։ Նա մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ մեծ թվով քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման վրա՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը ընտրական գործընթացներին։

«Այս շտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետին նպատակներ ունենալը․ այն առնչվելու է մեր հարուր հազարավոր հայրենակիցների, որոնք զրկվելու են Հայաստանում ընտրությունների մասնակցելու հնարավորությունից»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

19 րոպե ago

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

21 րոպե ago

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

37 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

52 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

1 ժամ ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

1 ժամ ago