«Հրապարակ». Թուրքիայի հետ դաշնակից լինելը խանգարում էր այդ քաղաքական քայլն անելուն

«Հրապարակ». Թուրքիայի հետ դաշնակից լինելը խանգարում էր այդ քաղաքական քայլն անելուն

Thu, 02 Jul 2026 12:45:38 +0400


«Կարծում եմ, որ սա շատ կարեւոր միջոցառում է, որը ձեռնարկել է Իսրայելի կառավարությունը, քանի որ դա տարածված միտք էր Իսրայելում, ինչպես շատ այլ երկրներում, որն իրականում տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Դա տարածված էր, բոլորը համաձայն էին դրա հետ եւ բոլորը համաձայն էին, որ մենք պաշտոնական քայլ չենք անում Թուրքիայի հետ հարաբերությունների պատճառով, որը շատ ագրեսիվ էր ցեղասպանության ճանաչման հարցում, քանի դեռ մենք դեռ դաշնակիցներ էինք։ Երկար տարիներ իսրայելցիների մեծ մասը նույնպես չի ճանաչել այս ցեղասպանությունը։ Այսինքն՝ սա ոչ միայն քաղաքական քայլ է, այլեւ մի բան, որին հավատում էր իսրայելցիների մեծ մասը, եւ մենք գիտեինք, որ մեզ խանգարում էր ճիշտ բան անել, կասեի՝ դիվանագիտական շահերի պատճառով»,-այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Հարել Խորեւը՝ մեկնաբանելով Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը։

Նա նշում է՝ մի քանի տարի առաջ հրեա գիտնականները գիրք են հեղինակել, որում անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաեւ՝ հույների եւ այլ ազգերի ցեղասպանություններին, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ «Հայաստանի դեպքում հաշվի է առնվել Ադրբեջանի գործոնը, որովհետեւ այդ երկիրն Իսրայելի ուժեղ դաշնակիցն է, այդ թվում՝ նաեւ Իրանում տեղի ունեցող ցանկացած գործողության հարցում։ Այո, դա այս բարդույթի մի մասն է»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Իսրայելի վարչապետի դրական արձագանքին՝ կապված Հայոց ցեղասպանության ճանաչման հետ, եւ այն հայտարարությանը, թե սատարում է այդ որոշմանը, Խորեւն ասում է․ «Այո՛, նա արեց դա։ Նա դա ասել է դեռ մի քանի ամիս առաջ։ Եվ կարծում եմ, որ այն, ինչ մենք վերջերս տեսանք արտաքին գործերի նախարարության կողմից, ցույց է տալիս, որ, որքան ես գիտեմ, Կնեսետն արդեն դրական որոշում է կայացրել այդ բանաձեւի օգտին»։

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության վերջնական եւ պաշտոնական ճանաչմանը Բաքվի եւ Անկարայի կողմից խոչընդոտելու հավանականության մասին դիտարկմանն ի պատասխան՝ իսրայելցի փորձագետն ասաց․ «Իհարկե, Ադրբեջանին դա այդքան էլ դուր չի գա, բայց նրանք հասկանում են մեր հետաքրքրությունն այս հարցում։ Եվ նա ոչինչ չի ասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Այո, դա իրականում այցեքարտ է, այո, կառավարության։ Եվ դա, այո, պետք է պարզ լինի։ Եթե կատարվել է ցեղասպանություն, հայերի, հրեաների, միլիոնավոր մարդիկ սպանվել են, պետք է անպայման ընդունել այդ փաստը, ոչ թե մերժել։ Եվ դա արդեն մարդկային բարոյական պարտքի հարց է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իջևանը ծխի մեջ է հայտնվել

Իջևանը ծխի մեջ է հայտնվել Mon, 07 Sep 2026 17:08:28 +0400 Իջևանից տեղեկացանք, որ արդեն…

8 րոպե ago

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու

Բանակում մահերը դեռ բողբոջներն են, շատ ավելի վատ վիճակներ են լինելու Mon, 07 Sep 2026…

15 րոպե ago

Ռուս-ուկրաինականից մինչև ԱՄՆ-Իրան պատերազմ․ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգը

Ռուս-ուկրաինականից մինչև ԱՄՆ-Իրան պատերազմ․ Թուրքիայի կառավարության նիստի օրակարգը Mon, 07 Sep 2026 17:00:34 +0400 Թուրքիայի…

16 րոպե ago

Թուրք պատգամավորը ոգևորված է Հայաստանով․ այցելել է սահման

Թուրք պատգամավորը ոգևորված է Հայաստանով․ այցելել է սահման Mon, 07 Sep 2026 16:45:52 +0400 Թուրքիայի…

30 րոպե ago

Քաղաքական ցնցում՝ Գերմանիայում․ Մերցն ընդունել է իր կուսակցության պարտությունը

Քաղաքական ցնցում՝ Գերմանիայում․ Մերցն ընդունել է իր կուսակցության պարտությունը Mon, 07 Sep 2026 16:30:29 +0400…

46 րոպե ago

«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել

«Հայաստան-Թուրքիա կարգավորման հեռանկարները» խորագրով քննարկում է տեղի ունեցել Mon, 07 Sep 2026 16:15:15 +0400 Թուրքիայի…

1 ժամ ago