ՔՊ-ալիևյան շուստրիություն

ՔՊ-ալիևյան շուստրիություն

Thu, 02 Jul 2026 13:27:55 +0400


ՔՊ-ԱԼԻԵՒՅԱՆ ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ

Աղվան Վարդանյանի խոսքը
2026թ. հուլիսի 2-ի Ազգային ժողովի նիստում

Հարգելի հայրենակիցներ,

Ինչի՞ մասին է այս նախագիծը։ Պարզ ասենք։

Այս իշխանությունները խոստացել են Ադրբեջանի պարագլխին՝ փոխել մեր սահմանադրությունը:
Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց սարսափում է Ալիեւից։ Սպառնում է սեփական ժողովրդին, սպառնում իր քաղաքական հակառակորդներին, բայց կատու դառնում մեր թշնամու պարագլխի առջև:

Ադրբեջանաթուրքական ղեկավարության հանձնարարությունը կատարելու նպատակին են ուղղված ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները, որով արգելվում է ընտրություններին մասնակցել այն քաղաքացիներին, որոնք վերջին 6 ամսում մշտապես չեն բնակվել Հայաստանի Հանրապետությունում:

Պաշտոնական հիմնավորումը այն է, թե ընտրողը պետք է կենսական կապ ունենա իր երկրի հետ: Եվրոպա վազողներին հարց տամ. եվրոպական քանի՞ երկիր գիտեք, որը նման սահմանափակում ունի։ Եվրոպական քանի՞ երկիր գիտեք ընդհանրապես, որը արտասահմանում ընտրական տեղամաս չի բացում:

Միամիտ չեմ, որ հարցնեմ, թե սահմանադրական ո՞ր նորմն է ձեզ իրավունք տալիս նման սահմանափակման: Իմաստ ունի՞ Սահմանադրության 48-րդ հոդվածը ցիտել, որը սահմանափակման ենթակա չէ: Սահմանափակման ենթակա չէ, անգամ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:

Հունիսի 7-ի ընտրության արդյունքներով իշխող վարչախումբը չի ստացել Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ ԱԺ մանդատների երկու երրորդը: Վերջին օրերի ջղաձգումները հենց դրա արդյունք են:

Սահմանադրության 207 հոդվածի համաձայն՝ Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
Հիմա ի՞նչ է ուզում անել վարչախումբը՝ շուստրիություն: Իբր այլ պետությունների ազդեցությունը մեղմելու, ընտրողի ու պետության միջև կենսական կապը կարևորելու սոուսի տակ, նվազեցնում է ընտրողների, նույն է՝ հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվը, որի պարագայում բնականաբար իջնում է նաև անհրաժեշտ մեկ քառորդը:

Սա է իրականությունը, սա է ճշմարտությունը, մնացածը սուտ է եւ ինչպես միշտ՝ հակազգային եւ հակապետական։
Վերջում բարեւներ դեմոկրատիայի թազա մամային՝ Երեւանում գտնվող Ֆոն դեր Լայենին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

23 և 26 ամյա երիտասարդները ձերբակալվել են

23 և 26 ամյա երիտասարդները ձերբակալվել են Thu, 02 Jul 2026 23:00:34 +0400 ՆԳՆ ոստիկանության…

7 րոպե ago

Համայնքապետարանի շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ

Համայնքապետարանի շենքի բացմանը մարզպետին չեն հրավիրել․ լուսանկարներ Thu, 02 Jul 2026 22:47:46 +0400 Սյունիքի մարզկենտրոն…

19 րոպե ago

Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու

Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Thu, 02 Jul 2026 22:45:07 +0400 «Վեոլիա Ջուր»…

22 րոպե ago

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին

ԱՄՆ-ն և Օմանը փորձում են համոզել Իրանին Thu, 02 Jul 2026 22:30:01 +0400 ԱՄՆ-ն և…

37 րոպե ago

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ Thu, 02 Jul 2026…

40 րոպե ago

Հլը սրանց մանր քինախնդրության աստիճանը տեսեք․․․

Հլը սրանց մանր քինախնդրության աստիճանը տեսեք․․․ Thu, 02 Jul 2026 22:17:19 +0400 Հլը սրանց մանր…

50 րոպե ago