Տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան

Տիկինս վատ հոսանքի ազդեցությամբ դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան

Thu, 02 Jul 2026 15:08:32 +0400


Արզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն չի կարա կատարի իր ընտանիքի և իր կնոջ հանդեպ, ես իմ տիկնոջ հանդեպ մինչև հիմա եղել եմ սիրով, հարգանքով: Այս մասին ֆեյսբուքում ասել է Տիգրան Արզաքանցյանը:

«Շատ եմ ցավում, որ տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն, մենք մենակ հեռախոսազրույց ենք ունեցել: Մինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ, խաղաղ: Պարզվում է՝ ես հեռախոսով կարողանում եմ բռնությամբ զբաղվել»,-ասել է նա:

Տեսանյութին կից Արզաքանցյանը գրառում է արել, որում գրված է. «Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։

Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։

Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»:

Հիշեցնենք՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ամուսնու կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն Sat, 04 Jul 2026 00:15:29 +0400 Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի…

9 րոպե ago

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ Fri, 03 Jul 2026 23:55:51 +0400 Արհեստական…

29 րոպե ago

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը Fri, 03 Jul 2026 23:45:13 +0400 Անգլիայի հավաքականի…

40 րոպե ago

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը Fri, 03 Jul 2026 23:30:17 +0400 Գերմանական Խեմերե քաղաքում գողացել…

54 րոպե ago

Ձերբակալվել են երեք անձինք

Ձերբակալվել են երեք անձինք Fri, 03 Jul 2026 23:15:44 +0400 Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության…

1 ժամ ago

Ջրհեղեղ` Գյումրիում

Ջրհեղեղ` Գյումրիում Fri, 03 Jul 2026 23:06:46 +0400 Latest news from Secure News Portal ©…

1 ժամ ago