Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը

Thu, 02 Jul 2026 16:28:34 +0400


112 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մարդկանցից մեկը՝ Մերի Վարդանյանը․ այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա թոռնուհին՝ Նատալի Վարդանյանը։

Մերի Վարդանյանը ծնվել է 1914 թվականի օգոստոսի 17-ին պատմական Կիլիկիայի Այնթապ քաղաքում՝ Մերի Ուզկուշյան անունով։ Ազգականի՝ բժիշկ Գարաբեդ Եսայանի ընտանիքի աջակցության շնորհիվ նրա ընտանիքը կարողացել էր խուսափել տեղահանությունից։ 1920-ականների սկզբին Ուզկուշյանների ընտանիքը հեռացել էր Այնթապից և տեղափոխվել Հալեպ։

Վարդանյանը սովորել էր Այնթապի Գրասիրաց հայկական դպրոցում, խոսել հայերեն, թուրքերեն, ավելի ուշ՝ նաև արաբերեն։ 1935 թվականին ամուսնացել է ջութակահար և կոմպոզիտոր Հովհաննես Վարդանյանի հետ, որը ծնունդով նույնպես Այնթապից էր։ Զույգն ունեցել է չորս որդի և երկու դուստր։

1972 թվականին Վարդանյանը տեղափոխվել էր ԱՄՆ և հաստատվել Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։ ԱՄՆ-ում նա ակտիվորեն ներգրավված էր Ուոթերթաունի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու կանանց միության աշխատանքներում, մասնակցել էր եկեղեցական ճաշերի և ամենամյա միջոցառումների կազմակերպմանը։ Նա երկար տարիներ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին։ 2024 թվականի ապրիլին նրան մեծարել էին Մասաչուսեթսի նահանգային Կապիտոլիումում՝ հայկական համայնքի հիշողության պահպանման գործում ունեցած ներդրման համար։ Վարդանյանն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է Ջամեյկա Փլեյնի հայկական խնամքի և վերականգնողական կենտրոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվեց ամենամյա պատարագը Sun, 06 Sep 2026…

8 րոպե ago

Ինչ է առաջարկել Թրամփը Պուտինին եւ Զելենսկուն

Ինչ է առաջարկել Թրամփը Պուտինին եւ Զելենսկուն Sun, 06 Sep 2026 13:30:29 +0400 Ռուսաստանի եւ…

24 րոպե ago

Ավելի քան 4 հազար շինություն կքանդեն

Ավելի քան 4 հազար շինություն կքանդեն Sun, 06 Sep 2026 13:00:47 +0400 Ստամբուլի իշխանությունները որոշում…

54 րոպե ago

Մահվան ելքով վրաերթ

Մահվան ելքով վրաերթ Sun, 06 Sep 2026 12:45:46 +0400 Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ…

1 ժամ ago

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում

Ովքեր են եղել Մոսկվա այցելած ամերիկյան պատվիրակության կազմում Sun, 06 Sep 2026 12:30:27 +0400 Մոսկվա…

1 ժամ ago

Հրդեհ գործարաններից մեկում

Հրդեհ գործարաններից մեկում Sun, 06 Sep 2026 12:16:19 +0400 Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19։27-ին, Արագածոտնի մարզային…

2 ժամ ago