Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Thu, 02 Jul 2026 20:15:04 +0400


Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին գազի մատակարարումների հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում։

Եվրահանձնաժողովի նախագահը հղում է արել նմանատիպ խնդիրների լուծման հարուստ փորձին Մոլդովայում և Ուկրաինայում։

Վատ շարք չէ, ինչ խոսք։

Մոլդովա՝ երկիր, որը պատրաստ է եվրաինտեգրման անվան տակ դառնալ այլ պետության մաս։

Ուկրաինա՝ երկարատև պատերազմի մեջ խրված պետություն՝ մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներով։

Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին։ Սա դառը հաբ է։ Ահա, կուլ տվեք։ Որպես Հայաստանի համար «հաջողության պատմություններ» ներկայացվում են պետություններ, որոնք իրենք են գտնվում ծանր ճգնաժամերի մեջ։

Բրյուսելի հնարավոր աջակցության կապակցությամբ մի քանի հարց ունեմ։ Հռետորական։

1. Որքա՞ն երկար կարող է տրամադրվել այդ աջակցությունը։ Կարճաժամկետ սուբսիդիաները, ընթացիկ խնդիրների լուծման համար դրամաշնորհների հատկացումը, գուցե, վատ չեն։ Սակայն դժվար թե դրանք համակարգային մակարդակում լուծեն էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։

2. Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն նաև կաջակցի Հայաստանին վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Սա, իհարկե, դրական է, սակայն բավարար չէ կայուն էներգամատակարարման համար։ ՎԷ կայանները, ի տարբերություն ՋԷԿ-երի և ԱԷԿ-երի, ունեն տեղակայված հզորության օգտագործման ցածր գործակից։ Եթե ՎԷ զարգացման միջոցով հնարավոր լիներ ապահովել էներգետիկ անվտանգություն, ապա բազմաթիվ եվրոպական երկրներ չէին պահպանի գազային գեներացիան և չէին վերադառնա ատոմային էներգետիկային։

3. Ինչպե՞ս լինել հայկական գազատրանսպորտային համակարգի հետ, որը, ի դեպ, իրականում ամբողջությամբ հայկական չէ։ Սեփականության փոփոխությո՞ւն։ Դժվար թե Բրյուսելը աջակցության տակ նման արմատական քայլեր նկատի ունենա։ Հետևաբար՝ անկախ աջակցությունից, Հայաստանի ԳՏՀ-ի 100%-ոց պատկանելությունը «Գազպրոմին» մնում է կարևոր, եթե ոչ առանցքային գործոն հանրապետության էներգետիկ իրականության մեջ։

4. Եվրահանձնաժողովում աշխարհագրության հետ ո՞նց են։ Մոլդովայի կողքին կա Ռումինիա՝ որպես «մետրոպոլիա», որը նրան մատակարարում է բնական գազ։ Ուկրաինան գազ է ստանում ռեվերսային հոսքերով՝ նույնպես Եվրոպայից։ Այլ կերպ ասած՝ ԵՄ-ի էներգետիկ աջակցությունը Մոլդովային և Ուկրաինային ունի հստակ աշխարհագրական հիմքեր։

Հայաստանի դեպքում այլընտրանքները խիստ սահմանափակ են։ Հատկանշական է, որ Ֆոն դեր Լայենը Երևան է ժամանել Բաքու կատարած այցից անմիջապես հետո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կողմ է արտահայտվել հետմահու դոնորությանը

Կողմ է արտահայտվել հետմահու դոնորությանը Thu, 23 Jul 2026 18:30:21 +0400 Ղազախստանի փոխվարչապետ, Մշակույթի եւ…

7 րոպե ago

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել Thu, 23 Jul 2026 18:15:32 +0400 Տրանսգենդեր մոդել…

22 րոպե ago

Ուժգին քամին խաթարել է միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը

Ուժգին քամին խաթարել է միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը Thu, 23 Jul 2026 18:00:13 +0400 Փչող…

37 րոպե ago

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը Thu, 23 Jul 2026 17:47:21 +0400…

50 րոպե ago

Ռուբինյանը պարգևավճարներ է բաշխել ԱԺ աշխատակիցներին

Ռուբինյանը պարգևավճարներ է բաշխել ԱԺ աշխատակիցներին Thu, 23 Jul 2026 17:45:53 +0400 ԱԺ նախագահի պարտականությունները…

51 րոպե ago

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը Thu, 23 Jul 2026 17:30:35 +0400 Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել…

1 ժամ ago