«Հրապարակ»․ Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում

«Հրապարակ»․ Ինչու է գնդապետ Մալոյանը հայտնվել Քննչական կոմիտեի տեսադաշտում

Fri, 03 Jul 2026 08:20:43 +0400


Երեկ իրավապահները խուզարկություն իրականացրեցին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո ձերբակալեցին նրան, ուշ երեկոյան նրա խափանման միջոցի հարցը պետք է քններ անմռունչ կալանքներ տվող դատավոր Մասիս Մելքոնյանը:

Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը, նրանից բացի եւս մեկ ձերբակալված կա։ Որոշ տեղեկություններով՝ ճանապարհ անցած զինվորականն իրավապահների ուշադրության տիրույթում հայտնվել է այն պատճառով, որ կինն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի եւ գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ: Ավելին, իբրեւ թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։

ՔԿ հաղորդագրությունում նշված է․ «Է.Մ.-ն հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով՝ գնդապետ, չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկությանը ծանոթանալու իրավունք, ՀՀ ՊՆ N զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա, պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող Ռ.Ջ.-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև՝ հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված՝ հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը»։

Մալոյանը Վարդենիսի Ախպրաձորի հրամանատարն էր, ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող խիզախ զինվորական, որը երկար տարիներ ծառայություն է իրականացրել Արցախի Մարտակերտ քաղաքում, 2020 թվականից հետո, երբ Արցախի ԱԱԾ-ում հատուկ նշանակության վարչություն է ստեղծվել, նա նշանակվել է որպես տեղակալ։ Նա մասնակցել է ապրիլյան, 44-օրյա պատերազմներին, 2023 թվականին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան հետ մղելուն, նրան դասում են «բաեվոյ աֆիցեռների» դասին, Հայաստան բռնի տեղահանվելուց հետո թերեւս այդ պատճառով են նրան վերցրել ԶՈՒ-ում ծառայության՝ ամենաթեժ կետերից մեկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առանձնահատուկ կլիմայական տարի. ինչու է երեկոյան զով եւ հով

Առանձնահատուկ կլիմայական տարի. ինչու է երեկոյան զով եւ հով Sat, 25 Jul 2026 09:15:03 +0400…

59 րոպե ago

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան

Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա Այվազյան Sat, 25 Jul 2026 09:02:09 +0400 ՀՀ նախկին…

1 ժամ ago

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Sat, 25 Jul 2026 00:22:53 +0400 ԲՀԿ…

10 ժամ ago

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում

Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի հայկական մթերային խանութներում Fri, 24 Jul 2026 23:45:34…

10 ժամ ago

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել

Ծառուկյանի՝ 12 ժամ տեւած հարցաքննությունն ավարտվեց. 2 առերեսում է տեղի ունեցել Fri, 24 Jul 2026…

11 ժամ ago

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է լայնածավալ գործողության Fri, 24 Jul 2026 23:30:40 +0400 Իսրայելի պաշտպանության…

11 ժամ ago