«Հրապարակ»․ Տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել, չխորանալ բարձրացված հարցերի մեջ

«Հրապարակ»․ Տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել, չխորանալ բարձրացված հարցերի մեջ

Fri, 03 Jul 2026 09:45:37 +0400


Երեկ Սահմանադրական դատարանն ավարտեց յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։

Դատավորները հեռացել են խորհրդակցական սենյակ։ Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանն ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Քննության ընթացքի ու կանխատեսումների շուրջ զրուցել ենք ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հետ։

– Ինչպե՞ս անցավ դիմումների քննության ընթացքը, ինչպե՞ս իրեն դրսեւորեց ՍԴ-ն։

– Մենք տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել ամեն ինչ ու չխորանալ բարձրացված հարցերի մեջ։ Մենք դա հասկացանք իրենց՝ միջնորդությունների նկատմամբ վերաբերմունքից, որովհետեւ միջնորդություններում շատ սուր հարցեր էին բարձրացվում, որոնց պատասխանները ՍԴ-ն չուզեց ստանալ։

– Դուք մինչ քննության մեկնարկը դիմել էինք ՍԴ, որպեսզի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը չմասնակցի քննությանը, սակայն ՍԴ-ն չընդունեց ձեր դիմումը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ գործի քննության վրա։

– Ինձ թվում է՝ դա լրացուցիչ անգամ ցույց տվեց, որ ՍԴ-ն ունի կանխակալ մոտեցում, բայց վերջնական արդյունքում չեմ կարծում, որ իր մասնակցությունը նշանակություն է ունենալու, քանի որ եթե ինքը չմասնակցի էլ, միեւնույն է՝ բողոքների բավարարման համար 5 ձայն է հարկավոր, եթե ինքն էլ դուրս գար, մնալու էին 6 դատավորով։ Բնականաբար, չեմ կարծում, որ ինքը մնալով քվեարկելու էր հօգուտ էս ամեն ինչին։ Բայց կարծում եմ, որ հիմքերն ակնհայտ էին, որ ինքը չպետք է մասնակցեր, որոշեցին այնպես, ինչպես որոշեցին։

– ԿԸՀ-ի, ՔՊ ներկայացուցիչները ՍԴ-ում ունեի՞ն ձեր հարցերի պատասխանները, թե՝ ոչ։ Նրանց արձագանքները որքանո՞վ էին բավարարում ձեզ, որքանո՞վ էին սպառիչ։

– Մեր ելույթների զգալի մասը վերաբերում էր իրենց նախընտրական կոռուպցիային, ո՛չ իրենք պարզ բացատրություն տվեցին, ո՛չ հակակոռուպցիոնը տեղից շարժվեց՝ դրանց վերաբերյալ ինչ-որ բաներ ճշտելու, ո՛չ էլ սահմանադրականի դատավորներին հետաքրքրեց դա։ Շատ պարզ օրինակի վրա երեւում է դա՝ իրենք մեկ ամիս քարոզչություն են արել դրոն շոուներով եւ այլն, եւ այդ մեկ ամսվա ծախսն ավելի քիչ է, քան Երեւանում երեխաների համար կազմակերպված միջոցառման ծախսը։ Իրենք չեն ներկայացրել ծախսերը, բայց պայմանական, մեր կոպիտ հաշվարկով, 400-800 մլն դրամի չափով իրենք կարող էին գերազանցել։ Սրան կարելի է ավելացնել նաեւ զորահանդեսի ծախսերը, որը նույնպես քարոզչական միջոցառում է եղել։ Իրենք միջոցառումը առաջ ասում էին՝ հեսա տեսեք, թե ինչ միջոցառում ենք անելու, իսկ միջոցառումից հետո ասում էին՝ տեսա՞ք ինչ միջոցառում արեցինք։ Այսինքն, իրենք բերել են, այդ միջոցառումը դարձրել են քաղաքական քարոզարշավի մաս։ Կարող էին անել ընդամենը ու անցնել առաջ, ասել, որ պետական միջոցառում է, դրան չենք անդրադառնում, բայց ակնհայտ է, որ իրենք այդ միջոցառումն արել են հենց քարոզչական նպատակով, ընդ որում, արել են շտապողական՝ մեկ անձից գնումով, նախապես պլանավորված չի եղել։ Նույնկերպ նաեւ թոշակների բարձրացումը, երբ ընտրությունից առաջ բարձրացնում են, բայց նախապես պլանավորված չի եղել բյուջեով։

– Այսինքն՝ դուք այս պարագայում որեւէ սպասելիք չունե՞ք։

– Դժվար է այդ հարցին պատասխանելը, որպես իրավաբան՝ չեմ կարող ասել, որ սպասելիք չունեմ, ամեն դեպքում, փաստարկները լրիվ հիմնավոր են, եւ մարդիկ նայելով տեսել են, որ դրանք բավարարման ենթակա են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին Sat, 04 Jul 2026 01:20:18 +0400 Բագրատ սրբազանը…

1 ժամ ago

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը

Հրապարակվել է Նոլանի «Ոդիսեւսի» ամփոփիչ թրեյլերը Sat, 04 Jul 2026 00:30:32 +0400 Universal Pictures կինոընկերությունը…

2 ժամ ago

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն

Ռուսաստանին օգնություն՝ բենզին կուղարկեն Sat, 04 Jul 2026 00:15:29 +0400 Ղազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի…

2 ժամ ago

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ

Արհեստական բանականությունը մարդկանց կարող է ձանձրալի դարձնել․ տեսակետ Fri, 03 Jul 2026 23:55:51 +0400 Արհեստական…

2 ժամ ago

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը

Անգլիայի հավաքականի հարձակվողը գերազանցել է Պելեի ռեկորդը Fri, 03 Jul 2026 23:45:13 +0400 Անգլիայի հավաքականի…

3 ժամ ago

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը

Գողացել են Ալեքսանդր Պուշկինի արձանը Fri, 03 Jul 2026 23:30:17 +0400 Գերմանական Խեմերե քաղաքում գողացել…

3 ժամ ago