«Հրապարակ»․ Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները

«Հրապարակ»․ Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները

Fri, 03 Jul 2026 10:15:12 +0400


Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը փոխել է անապահովության գնահատման համակարգը, ինչի հետեւանքով նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 54 տոկոսով: Այլ կերպ ասած՝ մոտ 54 հազար ընտանիք, կառավարության ջանքերով ու խորամանկ հաշվարկներով, զրկվել է նպաստից։

Հայտնի է նաեւ, որ շատ ընտանիքներ նպաստառուների ցանկից դուրս են մնացել Նիկոլի տված 10 հազար դրամով թոշակի ավելացման ու անկանխիկ գնումների հետվճարների պատճառով, որոնք նոր համակարգում հաշվարկվել են որպես ընտանիքի եկամուտ: Արդյունքում այդ ընտանիքների անապահովության միավորը նվազել է։

Այսպիսով, արհեստականորեն խստացնելով անապահովության չափանիշները, գումարը կտրելով աղքատներից, իշխանությունն իբր ավելի շատ է օգնում ծայրահեղ աղքատներին: Թե որքան ընդհանուր գումար է «տնտեսվել» այս կրճատումների արդյունքում, կառավարությունը հստակ տվյալ չի հրապարակել: Սակայն եղած թվերին նայելով կարելի է կատարել մոտավոր հաշվարկ: Եթե հիմք ընդունենք, որ մինչեւ այս ռեֆորմը մոտ 100 հազար նպաստառու ընտանիք կար, ապա ստացվում է, որ նպաստից զրկվել է շուրջ 54 հազար ընտանիք: Յուրաքանչյուր ընտանիքի միջին ամսական նպաստը կազմում է մոտ 30 հազար դրամ, հետեւապես՝ 54 հազար ընտանիքի նպաստից զրկելով, նիկոլականները խնայում են ամսական շուրջ 1.6 միլիարդ, տարեկան կտրվածքով՝ մոտ 19-20 միլիարդ դրամ:
Հիմա տեսնենք, թե թոշակները 10 հազար դրամ բարձրացնելով որքան լրացուցիչ ծախս է արել կառավարությունը: Սա արդեն հրապարակված տվյալ է: Կենսաթոշակների շուրջ 10 հազար դրամով բարձրացման արդյունքում պետական բյուջեից պահանջվող լրացուցիչ տարեկան ծախսը կազմում է 78.7 միլիարդ դրամ:

Բարձրացումը վերաբերում էր շուրջ 667 հազար քաղաքացու, որոնցից մոտ 623 հազարի թոշակն ավելացել է ուղիղ 10 հազարով, մնացածինը՝ միջինը 8,5 հազարով: Ֆինանսների նախարարության տվյալներով, որոնք բերվում էին որպես այդ նախագծի հիմնավորում, այս փոփոխության ֆիսկալ բեռը պետության համար կազմում է տարեկան 78.7 մլրդ դրամ։

Ստացված թվերը համադրելով, տեսնում ենք, որ նպաստառուների կրճատումից (54 հազար ընտանիք) պետությունը մոտավոր «տնտեսում» է տարեկան 19-20 միլիարդ դրամ: Իսկ թոշակների համատարած բարձրացման վրա կառավարությունը ծախսում է տարեկան 78.7 միլիարդ դրամ, այսինքն, ամսական մոտ 6.56 մլրդ: Սա նշանակում է, որ նպաստների համակարգի խստացումից ստացված խնայողություններն արդեն մոտ 25%-ով ծածկում են կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ ծախսերը։

Բայց սա դեռ վերջը չէ: Թոշակները բարձրացել են ոչ թե հունվարի, այլ ապրիլի 1-ից, ուրեմն ստացվում է, որ մինչեւ հիմա այդքան թմբկահարված, քարոզարշավի ժամանակ տժվժիկի պատմություն դարձրած այս «բարեգործության» համար կառավարությունը ոչ մի լումա չի ծախսել: Ապրիլի 1-ից մինչ այսօր՝ հուլիսի սկիզբը, անցած 3 ամիսների ընթացքում կառավարությունը թոշակների ավելացման նպատակով արդեն ծախսել է շուրջ 19.7 միլիարդ դրամ (6.56 անգամ 3): Այսինքն, կառավարությունը թոշակների բարձրացման առաջին 3 ամսում արդեն ծախսել է այնքան գումար, որքան սոցիալական նպաստների կրճատումից, եւ 54% նպաստառուների դուրս թողնելով «տնտեսում» է, այսինքն՝ 19-20 մլրդ: Այսպիսով, իր ծախսած 19-20 միլիարդը կառավարությունն արդեն հետ է ստանալու՝ աղքատներից կտրելով այս գումարը: Իսկ թե ինչ նոր տնտեսումներ է անելու առաջիկայում, ինչ խորամանկություններ է գործի դնելու, որ թոշակների բարձրացման ծախսը չազդի իր բարեկեցության վրա, կերեւա առաջիկայում:

ՀԳ. Ինչ խոսք, ՔՊ-ական վերնախավը՝ նախարար, դատավոր, պատգամավորներ, իրենց միլիոնանոց աշխատավարձերով, աշխատավարձի հավելումներով ու պարգեւավճարներով շատ ավելի արդյունավետ կարող էին լուծել ծայրահեղ աղքատների խնդիրները, քան աղքատները, ու սոցիալական վայրիվերումներ, ցնցումներ էլ չէին լինի: Օրինակ, կարելի էր ամեն ՔՊ-ականի կցել մեկ կամ երկու ծայրահեղ աղքատ ընտանիք, որին սույն ՔՊ-ականն ամսական 100 հազար դրամ կնվիրեր: Այ, սա կլիներ հեղափոխական իշխանություն: Բայց դե, պարզ է, որ կարճ ժամանակում գերհարստացած իշխանությունը երբեք չի գնա սրան եւ ինչպե՞ս գնա, եթե օր ու գիշեր, իր ֆինանսիստներով հանդերձ, մտածում է, թե ինչպես աղքատների սերն ու ձայնը շահի, բայց նրանց վրա փող չծախսի, ֆռացնի ժողովրդին` իր «շուստրի» առեւտրականի ուղեղով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահացությունների թիվը հասել է 7 հազարի Sat, 05 Sep 2026 03:00:47…

1 ժամ ago

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը

ԵՄ-ն միացավ Իրանի՝ տնտեսական մեկուսացման քաղաքականությանը Sat, 05 Sep 2026 01:00:55 +0400 Եվրամիությունը պաշտոնապես միացել…

3 ժամ ago

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են

Կիևյան կամրջի մալուխները բռնկվել են Sat, 05 Sep 2026 00:07:40 +0400 Latest news from Secure…

4 ժամ ago

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից

Ուկրաինային տված գումարները հետ են պահանջելու Եվրոպայից Sat, 05 Sep 2026 00:00:51 +0400 Միացյալ Նահանգները…

4 ժամ ago

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը

Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերը Fri, 04 Sep 2026 23:45:21 +0400 ԿԳՄՍ նախարարի հրամանով…

4 ժամ ago

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ

Իրանի դեմ` գաղտնի օպերացիաներ Fri, 04 Sep 2026 23:30:02 +0400 Իրանի հետ Միացյալ Նահանգները չի…

5 ժամ ago