Հայ լինելը դարձել է վտանգավոր

Հայ լինելը դարձել է վտանգավոր

Fri, 03 Jul 2026 18:35:05 +0400


Բավական է ինքներս մեզ խաբենք` Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունների կառավարման պայմաններում հայ լինելը և Հայաստանի՝ որպես ազգային, անկախ պետության գոյության իրավունքը պաշտպանելը դարձել է վտանգավոր։
Սա անհերքելի փաստ է։
Որպեսզի այս պնդումն անհիմն չլինի, պարզապես նայեք գործող իշխանությունների քայլերին, ծրագրերին և քաղաքական տրամաբանությանը ՀՀ երբեմնի «հպարտ քաղաքացիների» հանդեպ։
Եթե մարդը հիշատակում է Արցախը, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը պաշտպանում է Հայ Առաքելական Եկեղեցին, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը հիշում և բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը անհարմար հարցեր է բարձրացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը հիշում է Հայաստանի և հայ ժողովրդի իրական պատմությունը և հրաժարվում է ընդունել գործող իշխանությունների` պատմական քաղաքականությանը համահունչ թրքամետ, հակահայկական պատմական նարատիվները, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը կտրականապես դեմ է Հայաստանի ինքնիշխան տարածքները Ադրբեջանին հանձնելուն՝ կեղծ «դեմարկացիայի» և «դելիմիտացիայի» անվան տակ, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը դեմ է Ադրբեջանի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եթե մարդը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հստակ և ուղիղ հակազդել Ալիևի «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգին, ապա նա դառնում է գործող իշխանությունների թշնամին։
Եվ վերջապես, եթե մարդը կտրականապես չի համաձայնում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարած հակահայկական քաղաքականությանը, ապա նա դառնում է նրանց թշնամին։
Հիմա հարց. այս ամենից հետո հնարավո՞ր է արդյոք գործող իշխանություններին՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, համարել քաղաքական կառույց, որի հիմնական նպատակը Հայաստանի անկախ Հանրապետության քաղաքական հիմքերի ոչնչացումն է։ Իմ կարծիքով՝ այո, որովհետև գործող իշխանությունների հիմնական հակառակորդները ոչ թե ցեղասպան քաղաքականություն իրականացրած Թուրքիան և նրա վիժվածքածին «բալա» Ադրբեջանն են, այլ հենց հայերը։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք պետք է զինված լինենք, գալիս է. Մուրադ Ջանիբեկյան

Մենք պետք է զինված լինենք, գալիս է. Մուրադ Ջանիբեկյան Tue, 20 Oct 2026 20:00:35 +0400…

9 րոպե ago

Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել

Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Tue, 20 Oct 2026 20:00:28 +0400 ԱՄՆ Ֆլորիդա…

9 րոպե ago

Պլատոնը և հայ հասարակությունը․ նյութական շահերի գերիշխանության վտանգը

Պլատոնը և հայ հասարակությունը․ նյութական շահերի գերիշխանության վտանգը Tue, 20 Oct 2026 19:45:41 +0400 Դիմադրության…

23 րոպե ago

Նիդերլանդներում տրանսպորտի աշխատողները գործադուլ են անելու

Նիդերլանդներում տրանսպորտի աշխատողները գործադուլ են անելու Tue, 20 Oct 2026 19:30:09 +0400 Նիդերլանդներում հոկտեմբերի 22-ին…

39 րոպե ago

Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ

Հայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ Tue, 20 Oct 2026 19:24:07…

45 րոպե ago

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը Tue, 20 Oct 2026 19:19:11 +0400…

50 րոպե ago