Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Fri, 03 Jul 2026 20:17:31 +0400


Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հերքել Անդրանիկ Թևանյանի հասցեին տարածված՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները։

Հերքումը պահանջվում է հրապարակել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով, Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջով, «Առաջին լրատվական ալիք» կայքէջով և «Լուրեր» YouTube ալիքով՝ «Լուրեր»-ի գլխավոր թողարկման ընթացքում՝ գրավոր և բանավոր տեսագրության ձևով՝ չզիջելով հրապարակված տեղեկատվությանը՝ հրապարակման ժամանակի, ձևավորման և նյութի ներկայացման կարևորության առումով։

Հերքման տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարի, որ 2026 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցած «Հայաստանն ընտրում է․ ՈՒՂԻՂ» նախընտրական բանավեճի ընթացքում Անդրանիկ Թևանյանի՝ «լրտես» լինելու վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը և սուտ են։

Հայցադիմումով նաև պահանջվում է Ալեն Սիմոնյանից հօգուտ Անդրանիկ Թևանյանի բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է պարտավորեցնել Ալեն Սիմոնյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Թևանյանից՝ նույն լրատվամիջոցներով և նույն պայմաններով։ Այդ տեքստով Ալեն Սիմոնյանը պետք է ներողություն խնդրի Անդրանիկ Թևանյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների, մասնավորապես՝ նրան «լրտես» անվանելու համար։

Հայցադիմումով պահանջվում է նաև Ալեն Սիմոնյանից հօգուտ Անդրանիկ Թևանյանի բռնագանձել 3.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի արդյունքում պատճառված վնասի փոխհատուցում, ինչպես նաև՝ հայցվորի կատարած և կատարվելիք դատական ծախսերը, այդ թվում՝ 310.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը

Հայտնի մարզիչը հնարավոր է գլխավորի գերմանական ազգային հավաքականը Sat, 04 Jul 2026 23:45:41 +0400 «Լիվերպուլի»…

6 ժամ ago

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել

Ռեկորդային շոգ եղանակը ստիպել է Անկախության օրվա միջոցառումները փոփոխել Sat, 04 Jul 2026 23:30:34 +0400…

7 ժամ ago

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը

Քննադատել է ազգային հավաքականի մարզական մակարդակը Sat, 04 Jul 2026 23:00:33 +0400 Գերմանիայի ֆուտբոլի ազգային…

7 ժամ ago

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր

ՍԴ-ն տպավորիչ սեղան էր գցել․ դա հայկական պետականության հոգեհանգստի սեղանն էր Sat, 04 Jul 2026…

7 ժամ ago

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան

Ի պատասխան 2020թ. պատերազմի՝ բացեցինք «Մասուր» արվեստի տունը . Մուղդուսյան Sat, 04 Jul 2026 22:45:49…

7 ժամ ago

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները»

Հայտնաբերվել են «Պրոմեթեւսի շղթաները» Sat, 04 Jul 2026 22:30:23 +0400 Ռուսաստանում, Դաղստանի ինքնավար հանրապետությունում լեռնային…

8 ժամ ago