«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք

«Հրապարակ». Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք

Sat, 04 Jul 2026 09:15:24 +0400


Բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների մասին համակարգում վաղուց էին խոսում: Թերեւս ամենասպասվածը 2-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի նշանակումն էր՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատար: Պողոսյանը նախընտրական փուլում ակտիվորեն ներգրավված էր ՔՊ-ի վերարտադրության գործին․ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արմեն Գյոզալյանը, որը հուլիսի 2-ին նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

Ինչ խոսք, սա Գյոզալյանի համար, որը հայկական բանակի առանցքային եւ փորձառու բարձրաստիճան զինվորականներից է, պաշտոնի իջեցում է: Այս պաշտոնը աստիճանով համապատասխանում է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին, բայց ազդեցության առումով անհամեմատ ավելի ցածր է, քան կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում՝ նշելով, որ նախարար Սուրեն Պապիկյանը սիրում է իրեն շրջապատել բացառապես իրեն անձնապես նվիրված կաբինետային գեներալներով, մինչդեռ Արմեն Գյոզալյանն այդպիսին չէր, կարծես: Նա սյունեցի է, ծնունդով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գյուղից է՝ Տեղ համայնքից, մարտական լուրջ ուղի է անցել, 2023 թվականի ապրիլին, իր ծննդավայր Տեղ գյուղի սահմանային բախումների ժամանակ առաջնագծում գտնվելիս վիրավորվել է: Ի տարբերություն զուտ կաբինետային կադրերի, Գյոզալյանն ընկալվում է որպես դաշտային գեներալ, անձամբ է համակարգել առաջնագծի ամրացման եւ ինժեներական աշխատանքները։ Մյուս կողմից, նա «օդիոզ» գեներալներից է, որի դեմ բողոքներ ու դժգոհություններ կային, որ նա բիզնեսով է զբաղվում:

Գարեգին Պողոսյանին բանակում համարում են թույլ հրամանատար, բայց պարտաճանաչ մարդ եւ ծառայող: Նա այս տարվա մայիսի 28-ին է ստացել գեներալի կոչումը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրանից:
2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը: Նա մոտ 2 տարի զբաղեցնում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, պատասխանատու է եղել Տավուշի մարզի սահմանագծի համար։ Տավուշի ուղղությամբ նրա հրամանատարության շրջանը համընկավ սահմանազատման բավականին զգայուն գործընթացի հետ։ Փաստորեն, այժմ նա ղեկավարելու է Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղության պաշտպանությունը:

Թերեւս, ամենաանսպասելին Արծրուն Հովհաննիսյանի նշանակումն էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալբերտ Բաղդասարյանը: Արծրուն Հովհաննիսյանի կողմնակիցները նշում են, որ նա երկար տարիներ զբաղվել է ռազմական պատմության, մարտավարության եւ տեխնոլոգիաների հետազոտությամբ եւ հարմար թեկնածու էր համալսարանի պետ նշանակվելու համար: Նաեւ ունի հանրային կապերի եւ կրթական ծրագրերի կառավարման փորձ, օրինակ՝ Պատերազմական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրումը: Սակայն հանրությունը նրան հիշում է կեղծ լավատեսական ինֆորմացիայով` 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ նրա «Հաղթելու ենք» խոստումը պատերազմից հետո զայրույթ եւ վստահության կորուստ առաջացրեց նրա անձի նկատմամբ, ուստի այս նշանակումն ընկալվում է որպես իշխանություններին հավատարիմ կադրի առաջխաղացում: Մինչդեռ նախկին պետը՝ գեներալ-լեյտենանտ Ալբերտ Բաղդասարյանը, ներկայացնում էր Զինված ուժերի ավագ, ավանդական հրամանատարական կազմը եւ ընկալվում էր որպես ապաքաղաքական կերպար, որին հարգում էին համակարգում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեր հազարավոր զոհերը իրենք կյանքը դրել են, որ մենք «չկզենք» ու տեր կանգնենք մեր երկրին․ Հայրապետյան

Մեր հազարավոր զոհերը իրենք կյանքը դրել են, որ մենք «չկզենք» ու տեր կանգնենք մեր երկրին․…

20 րոպե ago

Այսօր հանրաքվե է․ շվեյցարացիները լուրջ ընտրության առջև են

Այսօր հանրաքվե է․ շվեյցարացիները լուրջ ընտրության առջև են Sun, 27 Sep 2026 12:30:40 +0400 Այսօր՝…

28 րոպե ago

Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան

Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան Sun, 27 Sep 2026 12:26:02 +0400 «Ապրելու…

32 րոպե ago

Էսա սրանց իրական դեմքը․ դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը

Էսա սրանց իրական դեմքը․ դեռ կբացվեն բոլոր փակագծերն ու տողատակերը Sun, 27 Sep 2026 12:10:22…

48 րոպե ago

«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան

«Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Sun, 27 Sep 2026 11:56:52 +0400 Քաղաքական գիտությունների…

1 ժամ ago

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Sun, 27 Sep 2026 11:38:21 +0400…

1 ժամ ago