«Հրապարակ». Դիակի վրա բռնողն ու մարդասպանին արդարացնողն իր սիրելի Մասիս Մելքոնյանն է

«Հրապարակ». Դիակի վրա բռնողն ու մարդասպանին արդարացնողն իր սիրելի Մասիս Մելքոնյանն է

Sat, 04 Jul 2026 09:45:36 +0400


Նիկոլ Փաշինյանի թիրախում նորից դատաիրավական համակարգն է: Հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձել է դատաիրավական համակարգում առկա խնդիրներին՝ նշելով, որ Հայաստանում արդարադատությունը շարունակում է հասանելի լինել միայն «էլիտային»: «Ես էլի եմ ասում՝ ո՞նց են այդ մարդիկ, ում քսակը ավելի հաստ է, ցանկացած գործով գնում, արդարանում դատարանում։ Ցանկացած գործով։ Խնդիր չունեն, այնպիսի խնդիր չկա, որ չկարողանան լուծել դատական համակարգի մեջ։ Ասենք՝ դիակի վրա կարող են մարդկանց բռնեցնել, գնան, հետո արդարանան, դուրս գան եւ այլն։ Բա դա է, որ ասում եմ՝ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում այս ութ տարին։ Այդ թվում՝ այն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում։ Եթե ավտորիտար լինեինք, տոտալիտար լինեինք, այդ խնդիրը չէր լինի»,- ասել է Փաշինյանը։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է՝ եզակի դեպք է, որ Փաշինյանը ճիշտ է ասում, սակայն խոսքը ոչ թե ողջ դատական համակարգի մասին է, այլ, օրինակ, Փաշինյանի սրտի դատավոր Մասիս Մելքոնյանի: Փոստանջյանը մասնավորապես նշում է.

«Ասում է` դիակի վրա մարդուն բռնում են, չեն պատժում: Համաձայն եմ, այո, ես մի գործով պաշտպան եմ: Անձին այնքան են ծեծել, որ հասցրել են մահվան, կոտրել են ոսկորները, սակայն Նիկոլի սիրելի դատավոր Մասիս Մելքոնյանը սպանություն կատարած անձին ընդամենը հինգ տարվա պայմանական ազատազրկման է ենթարկել, եւ մարդու կյանք խլած անձը մինչեւ այս պահն ազատության մեջ է: Սա էլ հո քաղաքական գործ չէ՞, բայց այսպես են աշխատում իշխանության սիրելի դատավորները: Գլխավոր դատախազը պարտավոր է բողոքարկել այս դատական ակտը, ես տուժողի ներկայացուցիչն եմ, դիմել ենք վերաքննիչ դատարան, վերաքննիչը «պայմանականը» վերացրեց՝ անձին դատապարտելով հինգ տարվա ազատազրկման, սակայն նա մինչ այս պահը անգամ մեկ օր չի կրել իր պատիժը, իսկ որ ամենացավալին է` ի՞նչ է նշանակում՝ մարդու կյանք խլել եւ դատապարտվել ընդամենը 5 տարվա ազատազրկման: Հինգ տարով մարդկանց դատում են, օրինակ, խոսքի ազատության հետ կապված, միեւնույն ժամանակ` մարդ սպանելու համար: Դատախազը պետք է բողոք ներկայացներ վճռաբեկ դատարան, սակայն չի դիմել՝ պատճառաբանելով, որ տուժող կողմի ներկայացուցիչն է դիմել: Այնպես որ, դիակի վրա բռնողն ու մարդ սպանողին արդարացնողն իր սիրելի Մասիս Մելքոնյանն է: Նիկոլ, իսկ դատախազն ու Մասիս Մելքոնյանը կարո՞ղ է կաշառք են վերցրել: Ի դեպ, այստեղ ամենամեծ մեղքը դատախազությանն է, Քննչական կոմիտեինն է, Հակակոռուպցիոն կոմիտեինն է: Ակնհայտ անարդարացի դատական ակտի համար թող հաղորդում տան հանցագործության մասին, եթե այսքան ազնիվ են: Պատկերացրեք` մարդուն զրկում են կյանքից, եւ ոչ մի պատիժ: Մասիս Մելքոնյանի համար մարդ սպանելը հանցանք չէ: Ես նման դատական ակտ այդպես էլ չգտա, որ անձին կյանքից զրկես եւ անպատիժ մնաս: Դա չլսված բան է: Մարդիկ այս ամենը տեսնելով ի՞նչ պետք է մտածեն, պետք է մտածեն, որ եթե մեկին մարդ սպանելու համար չեն պատժում, ուրեմն մարդ սպանելն այնքան էլ լուրջ հանցանք չէ, կարող ենք մենք էլ սպանել: Մասիս Մելքոնյանի դեմ ինչո՞ւ չկա որեւէ պրոցես: Հարգելով անմեղության կանխավարկածը՝ առնվազն քրեական վարույթ պետք է նախաձեռներ դատախազը, որովհետեւ այս ամենը դուրս է տրամաբանությունից: Ինչի՞ց ելնելով է Մասիս Մելքոնյանը որոշել մարդ սպանողին անգամ մեկ օրով չազատազրկել, ուրեմն այստեղ կա, օրինակ, կաշառք»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո

Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400 Դոնալդ…

1 ժամ ago

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում

Նեթանյահուն մեղադրել է Էրդողանին․ պատերա՞զմ է սպասվում Wed, 21 Oct 2026 00:02:05 +0400 Իսրայելի վարչապետ…

1 ժամ ago

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են

Թալանչիներին և սադրիչներին արագացված կարգով դատում են Tue, 20 Oct 2026 23:57:01 +0400 Ֆրանսիայում դատարանները…

1 ժամ ago

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա

Ռուսաստանը ավիառումբեր է նետել Կրամատորսկի վրա Tue, 20 Oct 2026 23:53:17 +0400 Այսօպր ռուսներն ուղղորդվող…

1 ժամ ago

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից»

«Էյֆորիա» տրանսգենդեր աստղը բացահայտել է իր սեռի փոփոխման վիրահատության մասին. «Ես հիացած եմ արդյունքից» Tue,…

2 ժամ ago

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի վիրուսային հիվանդություններ

Շվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ, որը կարող է փոխանցել մի քանի…

2 ժամ ago