«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա

Sat, 04 Jul 2026 10:15:49 +0400


Մայիսի 30-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հայտարարեց, որ ամենակարեւոր գործերից մեկը համարում է սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելը, որպեսզի ոսկեպարցի երեխաներին լուծելու կիսատ գործ չթողնեն։ Ոսկեպարի բնակիչների զգալի մասն անհանգստացած է, որ սահմանազատումը շարունակելու դեպքում Վերին Ոսկեպար (Յուխարը Ասկիպար) նախկինում ադրբեջանաբնակ անկլավը, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար ճանապարհի շատ հատվածներ կհանձնվեն Ադրբեջանին, կխաթարվի Ոսկեպարի եւ հարակից հայկական գյուղերի կապը մարզկենտրոն Իջեւանի ու Հայաստանի այլ տարածքների հետ։

Սահմանազատման շարունակության դեպքում խնդիր է ծագելու Ոսկեպարի 3 ընտանիքների տների հետ կապված, որոնք` սահմանազատողների քարտեզով, գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Այդ պատճառով էլ այդ տների սեփականատերերին Կադաստրի կոմիտեից անշարժ գույքի սեփականության վկայականներ չեն տրվել։ Սահմանազատման նոր փուլով Վերին Ոսկեպարի տարածքն Ադրբեջանին հանձնելու դեպքում Ոսկեպար գյուղի բնակիչների կյանքը շատ առումներով է անտանելի դառնալու։ Ոսկեպարցիները հողագործությամբ չեն զբաղվում, հացահատիկ չեն ցանում, լոկ իրենց տնամերձ հողամասերն են մշակում։ Բնակիչների մեծ մասը զբաղված է անասնապահությամբ, գյուղի անասուններն առանց հսկողության արածում են Ոսկեպարի ու Վերին Ոսկեպարի արոտավայրերում։ Վերին Ոսկեպարի տարածքն Ադրբեջանին հանձնելու պարագայում Ոսկեպարում անպայման անասնապահության անկում է լինելու` պահվող անասունների քանակը կրճատվելու է։ Ոսկեպարը խմելու ջուր է ստանում 3 ջրագծից, որոնցից մեկի ակունքը գտնվում է Վերին Ոսկեպարում։ 2016 թվականին այդ ջրային ակունքից Ոսկեպարը սնուցող 7750 մ երկարությամբ ջրագիծ է կառուցվել։ 92 միլիոն դրամ արժեքով այդ ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, ծրագրի արժեքի 4 տոկոսի չափով ներդրում է կատարել Ոսկեպար համայնքը՝ ռուսաստանաբնակ ոսկեպարցիների ֆինանսական հանգանակության եւ համայնքի բյուջեից մասհանման միջոցով: Այն վայրկյանում 4 լիտր խմելու ջուր է մատակարարում Ոսկեպարին, սակայն ամռան տապին ջրագծի հզորությունն ընկնում է։ Այդ ջրատարի գործարկմամբ լուծվեց նաեւ Ոսկեպարի խմելու ջրի խնդիրը, այդ ջրով ոռոգվում են նաեւ գյուղի տնամերձները: Վերին Ոսկեպարի տարածքն Ադրբեջանին հանձնելու դեպքում այդ խմելու ջրագիծն ինչպե՞ս է գործելու։ 2011թ․ օգոստոսի 31-ին նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացավ Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի եւ Բաղանիս գյուղերի ոռոգման ինքնահոս ջրագծի բացումը։ Ծրագիրն իրականացվեց Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ, 4 գյուղերում մոտ 1000 հեկտար տնամերձ հողեր ոռոգելի դարձան։ Նոյեմբերյանի սարերի ջրերից եւ Ոսկեպար գետից սնվող, 37 կմ երկարությամբ ջրագծի որոշ հատվածներ ձգվում են Վերին Ոսկեպարի տարածքով։ Վերին Ոսկեպարի տարածքն Ադրբեջանին հանձնելու դեպքում սահմանագոտու 4 գյուղերի համար կենսական նշանակություն ունեցող ոռոգման ջրագծի հատվածը կհայտնվի Ադրբեջանի տարածքում։

Հաջորդը` Հայաստանը սնուցող մայր գազատարը ձգվում է Ոսկեպար գյուղի տարածքի վերին մասով։ Վերին Ոսկեպարի տարածքը սահմանազատումով Ադրբեջանին հանձնելու դեպքում մայր գազատարը հայտնվելու է սահմանագծին։ Ոսկեպարի բնակիչները հույս ունեն, որ սահմանազատման շարունակության դեպքում նախկինում ադրբեջանաբնակ անկլավ Վերին Ոսկեպարի տարածքը կփոխանակվի Իջեւան համայնքի Բերքաբեր գյուղին պատկանող շուրջ 900 հեկտար հողերի հետ, որոնք գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ ափին։ Դրանք 1990-ական թվականների սկզբից ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո են, ադրբեջանցիները մասամբ մշակում են այդ հողերը, բայց դրանք հայկական են բոլոր ժամանակների քարտեզներով։ Այնպես որ, սահմանազատում անելիս պետք է Հայաստանին վերադարձվի ոչ միայն Ջերմուկի, Սոթքի, Սեւ լճի, այլ նաեւ Բերքաբերի նշված հատվածը: Սակայն խիստ կասկածելի է, որ սահմանազատման նոր փուլում Հայաստանի իշխանությունը հետամուտ կլինի մեր հողերը վերադարձնելուն, Ադրբեջանն էլ կհամաձայնի այդ տարբերակին։ Ադրբեջանի նպատակը Հայաստանից նոր տարածքներ ստանալը, սահմանամերձ գոտու բարձունքների, տրանսպորտային ուղիների վրա վերահսկողություն հաստատելն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ Tue, 10 Nov 2026…

8 րոպե ago

Հետո ասում եք՝ Առուշն ինչո՞ւ նիկոլական դարձավ․․․

Հետո ասում եք՝ Առուշն ինչո՞ւ նիկոլական դարձավ․․․ Tue, 10 Nov 2026 15:15:53 +0400 Ընդամենը մի…

10 րոպե ago

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան

Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. Մխիթարյան Tue, 10 Nov 2026 15:08:25 +0400 «Արսեն ջան, ախպեր…

17 րոպե ago

Բանակցությունները մեկնարկեցին, բայց․․․

Բանակցությունները մեկնարկեցին, բայց․․․ Tue, 10 Nov 2026 15:00:50 +0400 Բանակցությունների սկզբում ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ…

25 րոպե ago

Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար․ «Ուժեղ Հայաստան»

Արդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար․ «Ուժեղ Հայաստան» Tue, 10 Nov 2026 15:00:30 +0400 Latest news from…

25 րոպե ago

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում

Կրոսն արդեն հետևում է․ Մխիթարյանը բարձրացավ ՈՒԵՖԱ-ի պատմական վարկանիշում Tue, 10 Nov 2026 14:45:48 +0400…

40 րոպե ago