«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

«Հրապարակ»․ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունել

Sat, 04 Jul 2026 11:45:01 +0400


Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանը, որը 2025 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հենց նույն ամսում իր ամուսնուն աշխատանքի է տեղավորել քոլեջում` որպես վարորդ: Քանի որ քոլեջում դեմ են եղել նրա նշանակմանը, խոշորացույցի տակ են առել բոլոր քայլերն ու որոշումները, եւ աշխատողներն ասում են, որ Կոլյանի ամուսինն այդ ամսին աշխատանքի չի գնացել, սակայն Ամանորի նախաշեմին աշխատավարձի հետ միասին իրենց հետ նաեւ պարգեւավճար է ստացել: Նաեւ պատմում են, որ տնօրենը, առանց կառավարման խորհրդի որոշման, իր աշխատավարձը բարձրացրել է՝ 570 հազար դրամ է ստանում: Նրա մայրը՝ Միրզոյան Ալվարդը, որը 78 տարեկան է եւ երկար տարիներ աշխատել է քոլեջում, աղջկա նշանակվելուց հետո այլ աշխատանք էլ է կատարել, եւ այդ հաստիքի աշխատավարձն էլ է գումարվել հիմնական աշխատավարձին: Քոլեջին պատկանող ծառայողական «Նիվա» ավտոմեքենան տնօրենը չի օգտագործել, ուղղակի քոլեջի կողմից ձեռք բերված բենզինով իր մեքենան է լիցքավորել եւ օգտվել դրանից:

Մենք Արմինե Կոլյանին հարցրինք՝ իսկապե՞ս Ձեր մայրը եւ ամուսինը քոլեջում են աշխատում։ «Այո, մայրս ագրոնոմ է, 50 տարի է արդեն, որ աշխատում է քոլեջում, դասախոս է: Ամուսինս իմ վարորդն է: Երբ ես նշանակվեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակ էլ ամուսինս եղավ իմ վարորդը: Մենք այնպիսի տեղ ենք ապրում, փոքր քաղաքում ենք ապրում, անընդհատ ուրիշ տղամարդու կողքին նստել, միգուցե մի քիչ հետամնաց բան եմ ասում, բայց ավելորդ խոսակցություններ որպեսզի չլինեն, որպեսզի ես ավելի ազատ լինեմ, երբ ուզեմ, որտեղ ուզեմ գնալ աշխատանքային այցով, միասին գնանք»: Ծառայողական մեքենայո՞վ եք գնում։ «Քոլեջն ունի մեքենա, այդ մեքենան անսարք է, գտնվում է տեխնիկական սպասարկման կենտրոնում: Այս պահին օգտագործում եմ իմ մեքենան»: Ձեր մեքենան Ձեր աշխատավարձի՞ց եք լիցքավորում։ «Այո, այո»: Ասում են, որ քոլեջի բյուջեից գնումներ են կատարվում, այդ թվում՝ նաեւ բենզին է գնվում, ինչո՞ւ չեք օգտվում այդ բենզինից։ «Երբ «Նիվան» կցված էր քոլեջին, մենք լիցքավորել ենք պետության հաշվին, երբ անսարք եղավ, սկսեցի վարել իմ մեքենան: Մի խնդիր կա այդ մեքենայի հետ, որ չեն կարողանում լուծել: Մենք նաեւ ունենք «Գազել» մեքենա, որը եւս բենզինով է, ամեն օր այդ մեքենան ուսանողներին տանում է գյուղեր՝ պրակտիկաների»: Վերջում խնդրեցինք Արմինե Կոլյանին՝ մեզ տրամադրել տնօրեն աշխատելու հավաստագրի պատճենը: Պարզվեց՝ հավաստագիրը տրվել է 2025 թվականի սեպտեմբերի 19-ին, իսկ դեկտեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան նշանակել է տնօրենի ԺՊ: Քոլեջի աշխատողները պնդում են, որ Արմինե Կոլյանն իր նշանակումից հետո` 6 ամսվա ընթացքում 1200 լիտր բենզին է օգտագործել, իսկ քոլեջին պատկանող մեքենան մեկ ամսից ավելի սարքին վիճակում է` սպասարկման կենտրոնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոստիկանապետը դատի է տվել քաղաքապետին

Ոստիկանապետը դատի է տվել քաղաքապետին Sat, 26 Sep 2026 19:00:21 +0400 ԱՄՆ Մինեսոտա նահանգի Սենթ-Փոլ…

21 րոպե ago

Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով

Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով Sat, 26 Sep 2026 18:52:28 +0400…

29 րոպե ago

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը

Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի ելույթն ու իրականությունը Sat, 26 Sep 2026 18:48:15 +0400 Ադրբեջանի արտգործնախարարի ՄԱԿ-ի…

33 րոպե ago

11-րդ պատվիրան՝ քեզ համար ճգնաժամեր մի ստեղծիր

11-րդ պատվիրան՝ քեզ համար ճգնաժամեր մի ստեղծիր Sat, 26 Sep 2026 18:45:04 +0400 «Հայաստանյայց Առաքելական…

36 րոպե ago

40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է

40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Sat, 26 Sep 2026 18:30:20 +0400 Միացյալ Նահանգներում…

51 րոպե ago

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին

Գազի գինն անցել է 1000 դոլարից, մոտենում է 1200-ին Sat, 26 Sep 2026 18:15:16 +0400…

1 ժամ ago