«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ

«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ

Sat, 04 Jul 2026 12:15:49 +0400


ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտին, Տավուշի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները մարզպետի աշխատակազմից ստացված ցուցումով հաշվառում էին առանձնատների, տարբեր շինությունների ասբոշիֆերով ծածկերը, որ դրանք փոխարինեն մետաղյա թիթեղներով։ Բնակչությանն ասել էին, որ ասբեստից շիֆերները քաղցկեղածին են, պետությունն իր հաշվին փոխելու է, մարդիկ էլ ուրախացել էին։ Մարտի 19-ին այդ ծրագրի վերաբերյալ հարցում էի արել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից հայտնել էին․ «ՀՀ ՏԿԵՆ-ը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը, իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։

Նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու եւ ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել ՀՀ մարզպետներին եւ հանձնարարվել է ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի եւ շինությունների եւ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։ Անհրաժեշտ ուսումնասիրությունների եւ քննարկումների ավարտից հետո միայն նախագիծը կշրջանառվի, եւ կհստակեցվեն ժամկետներն ու պայմանները»։

Հունիսի 22-ին նոր հարցում եմ արել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տների, շինությունների ասբոշիֆերից ծածկերը հունիսի 19-20-ի կարկտահարությունից մեծապես վնասվել են, այդ ծածկերը փոխելու վերոհիշյալ ծրագիրը ե՞րբ կիրականացվի»։ Փոխնախարար Ավետիք Դարբինյանը հայտնել է․ «ՀՀ կառավարության «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը գտնվում է քննարկման փուլում»։ Այսինքն, 4 ամիս է՝ որոշման նախագիծը կառավարությունում քննարկում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Mon, 06 Jul 2026 21:06:24 +0400…

12 րոպե ago

Ինչպես են Գագիկ Ծառուկյանի առյուծին տեղափոխում Կենդանաբանական այգի

Ինչպես են Գագիկ Ծառուկյանի առյուծին տեղափոխում Կենդանաբանական այգի Mon, 06 Jul 2026 21:01:30 +0400 Latest…

17 րոպե ago

Զելենսկուն թույլ չեն տա ելույթ ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ

Զելենսկուն թույլ չեն տա ելույթ ունենալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում․ ԶԼՄ Mon, 06 Jul 2026 21:00:42 +0400…

17 րոպե ago

Սրա կողքին չկա մի խելոք մարդ, որ ասի` Փաշինյան, էս ի՞նչ ես ասում

Սրա կողքին չկա մի խելոք մարդ, որ ասի` Փաշինյան, էս ի՞նչ ես ասում Mon, 06…

18 րոպե ago

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով Mon, 06…

30 րոպե ago

Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին

Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին Mon, 06 Jul 2026 20:45:00 +0400…

33 րոպե ago