«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ

«Հրապարակ»․ Նախընտրական բլեֆ

Sat, 04 Jul 2026 12:15:49 +0400


ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտին, Տավուշի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները մարզպետի աշխատակազմից ստացված ցուցումով հաշվառում էին առանձնատների, տարբեր շինությունների ասբոշիֆերով ծածկերը, որ դրանք փոխարինեն մետաղյա թիթեղներով։ Բնակչությանն ասել էին, որ ասբեստից շիֆերները քաղցկեղածին են, պետությունն իր հաշվին փոխելու է, մարդիկ էլ ուրախացել էին։ Մարտի 19-ին այդ ծրագրի վերաբերյալ հարցում էի արել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից հայտնել էին․ «ՀՀ ՏԿԵՆ-ը մշակում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է քննարկել ասբեստից պատրաստված տանիքների ծածկաթիթեղները փոխարինելու հարցը՝ դիտարկելով անհատական բնակելի տների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի ու շինությունների ասբեստից տանիքների փոխարինման աշխատանքների համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորելու հնարավորությունը, իսկ բազմաբնակարան շենքերի հին տանիքները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համաֆինանսավորելու հնարավորությունը։

Նախնական հաշվառում, որոշակի հաշվարկներ իրականացնելու եւ ծրագրին նախնական գնահատական տալու նպատակով համապատասխան հանձնարարական է ուղարկվել ՀՀ մարզպետներին եւ հանձնարարվել է ՏԿԵ նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ասբեստից տանիք ունեցող բազմաբնակարան բնակելի շենքերի, անհատական բնակելի տների, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի եւ շինությունների եւ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի վերաբերյալ։ Անհրաժեշտ ուսումնասիրությունների եւ քննարկումների ավարտից հետո միայն նախագիծը կշրջանառվի, եւ կհստակեցվեն ժամկետներն ու պայմանները»։

Հունիսի 22-ին նոր հարցում եմ արել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին. «Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի տների, շինությունների ասբոշիֆերից ծածկերը հունիսի 19-20-ի կարկտահարությունից մեծապես վնասվել են, այդ ծածկերը փոխելու վերոհիշյալ ծրագիրը ե՞րբ կիրականացվի»։ Փոխնախարար Ավետիք Դարբինյանը հայտնել է․ «ՀՀ կառավարության «Ասբեստից տանիքների փոխարինման «Առողջ տանիք» ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը գտնվում է քննարկման փուլում»։ Այսինքն, 4 ամիս է՝ որոշման նախագիծը կառավարությունում քննարկում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել

Ռազմածովային ուժերի ներ հրամանատար է նշանակվել Sun, 05 Jul 2026 18:00:21 +0400 Իրանում Իսլամական հեղափոխության…

23 րոպե ago

Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ

Դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Sun, 05 Jul 2026 17:45:23 +0400 Հայաստանի Հանրապետության…

38 րոպե ago

Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին

Ռուսաստանը կհարվածի՞ Լեհաստանին Sun, 05 Jul 2026 17:30:53 +0400 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը…

52 րոպե ago

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել

Արտակարգ․ Մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել Sun, 05 Jul 2026 17:15:34 +0400 Հուլիսի 4-ին՝…

1 ժամ ago

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2954-ի․ հայեր ևս տուժել են Sun, 05 Jul 2026…

1 ժամ ago

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400 Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից…

2 ժամ ago