«Հրապարակ»․ Երեւանի բնակչուհին ինչո՞ւ է Դիլիջանի իր հրաշք հողը նվիրել համայնքին

«Հրապարակ»․ Երեւանի բնակչուհին ինչո՞ւ է Դիլիջանի իր հրաշք հողը նվիրել համայնքին

Sat, 04 Jul 2026 12:45:48 +0400


Նախկինում էլ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղեկատվություններ են հրապարակվել՝ Դիլիջան համայնքին որոշ քաղաքացիների նվիրաբերած հողամասերի մասին։ Սակայն հողամասի նվիրատվության այս դեպքն առավել հետաքրքիր է։

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին է դիմել Նարինե Մելիքսեթի Կարապետյանը` իր սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 16 հասցեի 0.2889 հա հողամասը, որպես սեփականություն, անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Դիլիջանի ավագանին 2026 թ․ հունիսի 23-ի թիվ 1196-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված հողամասը որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Հունիսի 30-ին Դիլիջանի համայնքապետ Դ․ Սարգսյանը, ելնելով վերոգրյալից, որոշել է.
1. Նարինե Մելիքսեթի Կարապետյանի կողմից որպես նվիրատվություն Դիլիջան համայնքին, ընդունել Դիլիջան համայնքի ք. Դիլիջան, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 16 հասցեի 0.2889 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 11-003-0711-0027)։
2․ Կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3. Վերոհիշյալ 0.2889 հա հողամասն օրենքով սահմանված կարգով ընդգրկել Դիլիջան համայնքի հողային ֆոնդի հաշվեկշռում՝ որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող:

Սա շատ կասկածելի գործարք է, կասկածահարույց նվիրատվություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրի բաժնում որոնում տալով պարզեցի, որ 1977թ․ ծնված Նարինե Մելիքսեթի Կարապետյանը Երեւանի Արաբկիր համայնքի բնակիչ է։ Դիլիջանի բնակիչներից տեղեկացել եմ, որ Աղբյուր Սերոբի փողոցը տուրիստական քաղաքի հրաշագեղ վայրերից է, այն ԱՍԱԼԱ-ի մարտիկ, 2019 թվականին մահացած Վարուժան Կարապետյանի շքեղ առանձնատուն տանող փողոցն է։ Այդտեղ է գտնվում Վ․ Կարապետյանի հուշաքարով աղբյուրը, նրա հիմնած ձիարշավարանը, վերջին տարիներին կառուցված ալպյան ինչ-որ ամրոց, ռեստորան, հյուրանոց, մեծահարուստ անձանց մի քանի առանձնատուն։ Դիլիջանցիների վկայությամբ՝ սա մի հրաշք վայր է, բիզնեսի մեծ հնարավորություններով։

Տուրիստական Դիլիջանում բնակելի եւ հասարակական կառուցապատման հողերի շուկայական գինը շատ բարձր է, լավ տեղանքում 2889 քառակուսի մետր մակերեսով հողամասի գինը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դրամների։ Երեւանի բնակչուհին ինչո՞ւ պետք է իրեն պատկանող եկամտաբեր, բնակելի կառուցապատման ենթակա հողը նվիրաբերի Դիլիջան համայնքին։ Այս հանելուկը պարզելու համար հարկավոր է կա՛մ խոսել նվիրատվություն արած քաղաքացու, կա՛մ Դիլիջան համայնքը 2021-ից ղեկավարող Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն առաջինի կոնտակտները չգտանք, իսկ ՔՊ-ական համայնքապետը, խախտելով օրենքը, չի պատասխանում մեր ուղարկած տեղեկատվական հարցումներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ դեպքում կվերականգնեն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները

Որ դեպքում կվերականգնեն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները Mon, 07 Sep 2026 20:30:40 +0400 Միացյալ Արաբական…

2 րոպե ago

«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է

«Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Mon, 07 Sep 2026 20:23:03 +0400 Երևանի «Փյունիկը» հայտարարել է…

10 րոպե ago

Ինչ է սպասվում նոր ընտրություններին

Ինչ է սպասվում նոր ընտրություններին Mon, 07 Sep 2026 20:15:42 +0400 Ջանի Ինֆանտինոն մտադիր է…

17 րոպե ago

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում Mon, 07 Sep 2026 20:00:43 +0400…

32 րոպե ago

Թուրքերի պահանջը փոխանցեց Պուտինին․ Հույս ունի` իրենք իրար մեջ այդ հարցը կլուծեն

Թուրքերի պահանջը փոխանցեց Պուտինին․ Հույս ունի` իրենք իրար մեջ այդ հարցը կլուծեն Mon, 07 Sep…

33 րոպե ago

ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները

ԲԴԽ-ն դադարեցրել է Վիգեն Քոչարյանի լիազորությունները Mon, 07 Sep 2026 19:43:35 +0400 Վճռաբեկ դատարանի քաղաքացիական…

49 րոպե ago