Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը

Նիկոլ Փաշինյանը Իրանում սովորե՞ց հոգևոր առաջնորդին մեծարելու դասը

Sat, 04 Jul 2026 14:00:16 +0400


Կառավարության պաշտոնական էջից տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Իսլամական Հանրապետության հանգուցյալ հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։

Այդ լուրը կարդալուց հետո ակամա մտածեցի՝ գուցե այս այցը միայն դիվանագիտական արարողակարգ չէ։ Գուցե այնտեղ նա տեսնի մի բան, որը վաղուց մոռացվել է մեր իրականության մեջ՝ ինչպես է ժողովուրդը հարգում իր հոգևոր առաջնորդին։ Տեսնի, թե ինչպես ամիսներ անց էլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների աչքերում դեռ ցավի ու կորստի արցունք կա, ինչպես են նրանք խոնարհվում ոչ թե պարտադրված արարողակարգի, այլ ներքին հավատքի ու երախտագիտության զգացումով։ Տեսնի հազարավոր մարդկանց, որոնց համար հոգևոր առաջնորդի կորուստը պարզապես պետական իրադարձություն չէ, այլ անձնական վիշտ, ազգային ցավ։

Եվ այդ տեսարանների ֆոնին, գուցե, ակամա հիշվի Հայաստանը։ Հիշվի այն թունավորված մթնոլորտը, որն այս տարիներին ձևավորվեց Հայ Առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ։ Հիշվի, թե ինչպես երկրի ղեկավարը ոչ թե պահպանեց ազգային ամենահին հաստատության հեղինակությունը, այլ ինքը դարձրեց քաղաքական հարձակումների, վիրավորանքի ու պառակտման թիրախ։ Մինչդեռ խոսքը միայն մեկ անձի մասին չէ։ Խոսքը հազարամյա եկեղեցու, պետականությունից էլ հին ազգային հաստատության և նրա նկատմամբ հարգանքի մասին է։

Հայ ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ամենածանր ժամանակներում մեր ուժը միայն զենքը չի եղել։ Մեզ հաղթանակի է տարել նաև հավատը, միասնականությունը և այն հոգևոր առաջնորդները, որոնց շուրջ ժողովուրդը համախմբվել է։ Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն աղոթքի տուն, այլև ազգային ինքնության, կրթության, մշակույթի ու պետական մտածողության պահապանը։ Այդ պատճառով հոգևոր առաջնորդի նկատմամբ հարգանքը միայն անձի նկատմամբ վերաբերմունք չէ․ այն ժողովրդի միասնականության, պատմական հիշողության և ազգային արժանապատվության նկատմամբ վերաբերմունք է։

Համեմատությունն ինքնին չափազանց խոսուն է։ Մի կողմում պետություն է, որտեղ իշխանությունն ու ժողովուրդը միասին խոնարհվում են իրենց հոգևոր առաջնորդի հիշատակի առաջ, և նույնիսկ ժամանակը չի մարում այդ հարգանքի արտահայտությունը։ Մյուս կողմում՝ Հայաստանը, որտեղ երկրի ղեկավարը տարիներ շարունակ ամեն ինչ արեց, որպեսզի սեփական ժողովրդի հոգևոր առաջնորդը դառնա ներքաղաքական պայքարի թիրախ։
Գուցե Թեհրանում նա տեսնի մի պարզ ճշմարտություն. հոգևոր առաջնորդին հարգելն անձին հաճոյանալ չէ։ Դա սեփական ժողովրդի հավատքի, պատմության, ազգային արժեքների և միասնության նկատմամբ հարգանք է։ Երբ ժողովուրդը կորցնում է այդ հենասյուների նկատմամբ վստահությունը, թուլանում է նաև նրա համախմբվելու կարողությունը։ Իսկ երբ դրանք պահպանվում են, ժողովուրդն ավելի ամուր է դառնում՝ անկախ ժամանակի փորձություններից։

Գուցե այդ այցից նա վերադառնա ոչ միայն պաշտոնական հանդիպումների հիշողություններով, այլև մի կարևոր գիտակցումով. իշխանությունը ժամանակավոր է, քաղաքական պայքարները՝ անցողիկ, իսկ հոգևոր արժեքների, ազգային սրբությունների և ժողովրդի հավատքի նկատմամբ հարգանքը մնում է պատմության մեջ։ Թերևս հենց այդ դասը ամենաարժեքավորն է, որ կարելի է բերել Թեհրանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է

Ռուսաստանում բենզինի լուրջ դեֆիցիտ է Sat, 04 Jul 2026 15:00:42 +0400 Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի իշխանությունները…

15 րոպե ago

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է

Հետեւում են այս ամենին ու պաշտոններ բաժանում` ցուցադրելով, որ ՍԴ-ն իրենց համար առոչինչ է Sat,…

22 րոպե ago

Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս

Իջեւանցի գործարարը արձան է ֆինանսավորում, Աննա Հակոբյանին է փոխառություն տալիս Sat, 04 Jul 2026 14:45:34…

30 րոպե ago

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել

Անդրեի եւ նախկին կնոջ հարաբերությունները սրվում են. Երգչի դեմ հաղորդում է տրվել Sat, 04 Jul…

45 րոպե ago

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է

GPS համակարգը Ադրբեջանի տարածքը մեծացնում է Sat, 04 Jul 2026 14:15:06 +0400 2020 թվականի պատերազմից…

1 ժամ ago

Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով

Բագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելով Sat, 04 Jul 2026 13:45:04 +0400 22…

2 ժամ ago