Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞

Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞

Sat, 04 Jul 2026 15:15:02 +0400


Վարդենիս խոշորացված համայնքի Տրետուկ գյուղի բնակիչ Նինա Հարությունյանի ջուրը հայոց հարց է դարձել: Տեղի իշխանավորները, քաղաքապետը ԱԺ ընտրություններից առաջ եկել են Տրետուկ, լսել են Նինային, ասել են՝ կլուծենք: Ընդդիմադիրներին էլ է ասել, որ ջուր չունի: Նրանք էլ խոստացել են ուսումնասիրել ու թողել գնացել են: Ընտրությունն անցել է, թոշակառու կինը էլի ջուր չունի: Եւ սա այն դեպքում, երբ գյուղում ջրագիծ է փոխվել: Ճարը կտրած մեր թերթին էր դիմել Նինան, ինչով զայրացրել էր քաղաքապետարանի աշխատողներին: Նրանք դժգոհել են, թե` ինչո՞ւ ես բողոքել: Բայց հարցը կրկին չեն լուծել: «Լավ եմ արել, բողոքել եմ: Էլի եմ բողոքելու: ես կորցնելու բան չունեմ», – ասել է Նինա Հարությունյանը:

«Ջրագիծը փոխել են, բայց ճնշումը թույլ է: Երբ բարձր ճնշում է լինում, բոլորին էլ ջուր է հասնում, հետո սարերում ջուրը քչացել է: Սարերից է ջուրը գալիս: Գյուղացիներն էլ անխնա օգտագործում են, խմելու ջրով հողամաս են ջրում: Ասում ենք՝ մի ջրեք, ասում են՝ բա կարտոշկաս վառվի՞», – գանգատվում է Վարդենիսի քաղաքապետարանի աշխատողներից մեկը: Նրա խորհրդով դիմեցինք Տրետուկի վարչական ղեկավար Մաքսիմ Գալստյանին: Գալստյանը հանճարեղ պատասխան տվեց. «Ջուրը քիչ է, իրա տուն չի հասնում, մենք բնության դեմ ի՞նչ կարող ենք անել: Մի քանի մետր ներքեւից թող գնա, ջուր բերի»:

Այսինքն՝ Նինայի ջրի հարցը երբեք չի՞ լուծվելու: «Ամառը ջուրը պակասում է, իր տունն էլ ջրագծից բարձր է: Հիմա էդ մարդու բակ ջուրը չի բարձրանում: Բնությանը ես ասեմ՝ ջուրը ավել տու՞ր: Էսօրվա վիճակը դա ա, ի՞նչ ասեմ ես: Ինքը սիրում ա ամեն ինչ գունավոր` թերթերով ներկայացնել, քաղաքապետարանը ի՞նչ անի, որ ջուրը պակաս ա, չի բավարարում: Նենց չի, որ միշտ էդ մարդու տունը ջուր չի գնում: Մի քանի օր առաջ էլ նա խանութ էր ուզում, ասում էր՝ խանութ բացեք ստեղ, բայց որտեղի՞ց բացենք: Դուք պետական խանութ որտե՞ղ եք տեսել: Ես էլ իրան եմ ասում՝ եթե խանութ ես ուզում, դու բացի, ես քեզանից գնում կանեմ: Հաճախակի տենց բաներ ա ասում, մարդ մնում ա զարմացած: Ամբողջ ժողովուրդը հավաքված սուբվենցիոն ծրագիր ենք քննարկում, հիմնախնդիրները, նա էլ կանգնած խանութ ա պահանջում: Խանութը բա հիմնախնդի՞ր ա»:

– Բա ո՞րն ա հիմնախնդիր, վերջը ի՞նչ որոշվեց Տրետուկի ժողովում:

– Ժողովուրդը որոշել են երեք հիմնախնդիր առաջ քաշել, որոնց մեջ խմելու ու ոռոգման ջուրն է, ու նոր սուբվենցիոն ծրագիր ենք ուզելու:

– Այսինքն՝ մի ջրագիծ կառուցել եք, հիմա էլ մի ուրի՞շ ջրագիծ եք կառուցելու:

– Չէ, ներքին ցանցում պետք է փոփոխություններ արվեն, որ պատնեշ, մի բան սարքվի, որ բոլոր տեղերը գնա:

ՀԳ Փաստորեն, ջրագիծը արել են, հետո հասկացել են, որ մի ծրագիր էլ պատնեշի համար է պետք անել, որ Նինան ու մյուսները, ովքեր էդ խողովակաշարից բարձր են ապրում, ջուր ունենան: Խեղճ Նինա, տեսնես, էդքան կապրի՞:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց

Ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» գնահատական. Սուրենյանց Sat, 25 Jul 2026 23:45:51 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի…

18 րոպե ago

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն

Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Sat, 25 Jul 2026 23:30:15…

34 րոպե ago

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում

Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնում Sat, 25 Jul 2026 23:15:25 +0400…

49 րոպե ago

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել

Վրաստան-Հայաստան սահմանին հերթեր են. Դրսում էլ են անցակետեր տեղադրել Sat, 25 Jul 2026 23:14:13 +0400…

50 րոպե ago

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը Sat, 25 Jul 2026 23:00:08 +0400 Երգիչ…

1 ժամ ago

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ

Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ Sat, 25 Jul 2026 22:48:44…

1 ժամ ago