Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը

Եվրոպան թող ցույց տա ոչ թե Ուկրաինա դառնալու, այլ չդառնալու ճանապարհը

Sat, 04 Jul 2026 16:30:36 +0400


Հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Փաշինյանին , թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից՝ եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Նա ընդգծել է՝ Եվրոպան այդ ոլորտում մեծ փորձ ունի։ Հայաստանը պետք է հետևի Ուկրաինայի օրինակին։ Այստեղ հարցը տեխնիկականից վերածվում է քաղաքականի ու մարդկայինի։ Ուկրաինան դարձել է դիմադրության խորհրդանիշ, բայց պատերազմի, ավերման, էներգետիկ կոլապսի և երկարատև ցավի իրական պատկեր։ Դա ոչ թե մեկնաբանություն է, այլ փաստ։ Եվ հենց այդ փաստի կողքին է հնչում առաջարկը՝ հետևել Ուկրաինային։

Բայց այստեղ մի պարզ հարց կա․ եթե այդ ճանապարհը տեսանելի է որպես եվրոպական մեծ փորձ, ապա նույնքան տեսանելի չէ՞ դրա գինը, դառը հետևանքները։ Տեսանելի՞ չէ Ուկրաինա դառնալուց խուսափելու ճանապարհը։ Եթե հնարավոր է քայլեր անել, որպեսզի երկիրը չհայտնվի Ուկրաինայի վիճակում, ինչու՞ այդ այլընտրանքը չի դառնում առաջնային խոսակցության թեմա։ Դա Եվրոպայի շահերո՞վ չի։ Կամ ո՞ւմ անունից է որոշվում, որ «օրինակ» ասվածը պարտադիր պետք է լինի դիմակայության ամենածանր տարբերակը, այլ ոչ թե դրանից խուսափելու տարբերակը։ Հայաստանը փոքր պետություն է՝ բարդ անվտանգային միջավայրում։ Հենց այդ պատճառով էլ հարցը դառնում է ավելի կոշտ․ փոքր պետության համար ռազմավարությունը պետք է լինի ոչ միայն դիմանալը, այլ ՝ չհասնել այն կետին, որտեղ դիմանալը դառնում է միակ տարբերակը։

Պատկերացրեք իրավիճակ, երբ մարդը կանգնած է վտանգավոր կրակի եզրին, և նրան առաջարկում են ոչ թե հեռանալ կրակից, այլ սովորել՝ ինչպես ավելի լավ դիմանալ այրմանը։ Այդտեղ արդեն խնդիրը «ինչպես»-ը չէ, այլ՝ «ինչու հայտնվել կրակի մեջ» հարցը։

Եվ վերջում մնում է ամենապարզ, բայց ամենաբարդ հարցը․ եթե հնարավոր է քայլ անել, որ Հայաստանը չընկնի Ուկրաինայի վիճակի մեջ, ապա ինչու այդ քայլը չի դառնում քաղաքականության առանցք։ Իրական ընտրությունը ոչ թե տարբեր ճանապարհների մեջ է, այլ՝ ժամանակին ճիշտ քայլ անել-չանելու մեջ։ Հայաստանը ճիշտ ժամանակ չի ընտրել։ Նա շարժվում է այլ երկրների ժամացույցով, որը մեր երկրի պետության հետ համահունչ չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել

Թոշակի տարիքի մարդկանց կարողանալու՞ են աշխատանքով ապահովել Fri, 06 Nov 2026 18:00:51 +0400 Latest news…

3 րոպե ago

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են

Վտանգավոր վիրուսով մահացության դեպքերն ավելացել են Fri, 06 Nov 2026 18:00:12 +0400 Վերջին մեկ շաբաթում՝…

3 րոպե ago

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար

Երևան քաղաքի կառավարումը ձոխողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Fri, 06 Nov 2026 17:58:30 +0400…

5 րոպե ago

Լրագրողներին ստիպեցին միկրոֆոնները հավաքել

Լրագրողներին ստիպեցին միկրոֆոնները հավաքել Fri, 06 Nov 2026 17:53:31 +0400 Latest news from Հրապարակ ©…

10 րոպե ago

Կարծում եմ` կարճ ժամանակ անց լրիվ այլ պատկեր կստանանք

Կարծում եմ` կարճ ժամանակ անց լրիվ այլ պատկեր կստանանք Fri, 06 Nov 2026 17:48:25 +0400…

15 րոպե ago

Սպասում են արգենտինացու արձագանքին, բայց այն դեռ չկա

Սպասում են արգենտինացու արձագանքին, բայց այն դեռ չկա Fri, 06 Nov 2026 17:45:53 +0400 Ֆուտբոլի…

18 րոպե ago