Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև այլ գործիքներով

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև այլ գործիքներով

Sat, 04 Jul 2026 18:07:56 +0400


Քանի որ օրինագծի հեղինակների ներկայացմամբ առաջարկվող IMEI համակարգի հիմնական նպատակը ստվերային շուկայի կրճատումն է, բնական հարց է առաջանում․ արդյո՞ք քննարկվել են նույն նպատակին հասնելու ավելի արդյունավետ և միաժամանակ քաղաքացիների իրավունքներին ու շուկայի բնական գործունեությանը ավելի քիչ միջամտող այլընտրանքները։

Ստվերային շուկայի հիմնական խնդիրը հեռախոսի օգտագործումը չէ, այլ ապրանքի անօրինական ներմուծումն ու վաճառքը։ Հետևաբար, վերահսկողության հիմնական թիրախը պետք է լինի ապրանքաշրջանառությունը, ոչ թե յուրաքանչյուր քաղաքացու սարքը։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ նպատակին կարելի է հասնել նաև այլ գործիքներով.
• թվային ապրանքային մակնշում (QR/Data Matrix), որի դեպքում յուրաքանչյուր օրինական ներմուծված սարք ստանում է եզակի նույնականացուցիչ,
• վաճառքի թույլտվություն միայն այդ նույնականացուցիչի առկայության դեպքում,
• թվային հետագծելիություն՝ ներմուծողից մինչև վերջնական վաճառք,
• ֆիսկալ կտրոնի և ապրանքի ավտոմատ կապակցում,
• ռիսկերի վրա հիմնված մաքսային և հարկային վերահսկողություն,
• գողացված սարքերի դեպքում՝ օպերատորների Equipment Identity Register (EIR) համակարգերի և GSMA Device Registry միջազգային բազայի օգտագործում։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս.
✔ վերահսկել օրինական ներմուծումը,
✔ նվազեցնել ԱԱՀ-ից խուսափելու հնարավորությունները,
✔ ապահովել ապրանքաշրջանառության լիարժեք հետագծելիությունը,
✔ պայքարել գողացված սարքերի դեմ,
և միաժամանակ չստեղծել բոլոր IMEI համարների պարտադիր պետական գրանցման համակարգ։
Կարգավորման միջազգային լավագույն փորձի հիմքում ընկած է պարզ սկզբունք. պետք է վերահսկել այն փուլը, որտեղ առաջանում է խախտումը։
Եթե խնդիրը մաքսային կամ հարկային է, վերահսկողությունը պետք է իրականացվի ներմուծման և վաճառքի փուլերում։
Եթե խնդիրը գողացված սարքերն են, արդյունավետ գործիքը օպերատորների EIR համակարգերն ու GSMA Device Registry-ն են։

Կա ևս մեկ կարևոր հանգամանք, որն արժանի է առանձին ուշադրության։
Ստվերային շուկայի դեմ արդյունավետ պայքարը չի կարող սահմանափակվել միայն վերահսկողության միջոցներով։ Այն պետք է միաժամանակ նպաստի մրցակցային շուկայի զարգացմանը, սպառողների իրավունքների պաշտպանությանը և պաշտոնական վաճառքի ալիքների գրավչության բարձրացմանը։

Եթե Հայաստանում ապահովվեն իրական մրցակցային պայմաններ, որոնց արդյունքում պաշտոնական վաճառողները կառաջարկեն մրցունակ գներ, բարձրորակ երաշխիքային և հետվաճառքային սպասարկում, ինչպես նաև սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանություն, ապա քաղաքացիների տնտեսական շահագրգռվածությունը հեռախոսներ ձեռք բերելու ավելի էժան արտաքին շուկաներից կամ ոչ պաշտոնական վաճառքի ուղիներով բնականորեն կնվազի։

Այլ խոսքով՝ ստվերային շուկայի դեմ պայքարի լավագույն արդյունքները ձեռք են բերվում ոչ միայն վերահսկողության խստացմամբ, այլև այնպիսի մրցակցային միջավայրի ձևավորմամբ, որտեղ օրինական ճանապարհով հեռախոս ձեռք բերելն ավելի շահավետ և ավելի անվտանգ է, քան ոչ պաշտոնական ուղիներից օգտվելը։

Հենց այս պատճառով միջազգային լավագույն փորձը սովորաբար համադրում է չորս փոխլրացնող ուղղություններ՝ արդյունավետ մաքսային և հարկային վարչարարություն, ռիսկերի վրա հիմնված վերահսկողություն, արդար մրցակցային միջավայր և սպառողների իրավունքների բարձր մակարդակի պաշտպանություն։ Միայն այսպիսի համապարփակ մոտեցումն է երկարաժամկետ հեռանկարում կարողանում կայուն կերպով նվազեցնել ստվերային շրջանառությունը՝ առանց քաղաքացիների և բիզնեսի նկատմամբ անհամաչափ սահմանափակումների։
Հետևաբար, եթե առաջարկվող IMEI համակարգի հիմնական նպատակը իսկապես ստվերային շուկայի կրճատումն է, ապա հանրությունն իրավունք ունի տեսնելու նաև այլընտրանքային լուծումների համեմատական գնահատականը և հիմնավորումը, թե ինչու են դրանք մերժվել՝ նախքան առավել սահմանափակող մոդելի ընտրությունը։

Տիգրան Ջրբաշյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

4 ժամ ago

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400 Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ…

5 ժամ ago

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

5 ժամ ago

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400…

6 ժամ ago

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո Fri, 14 Aug 2026 23:09:48 +0400 Latest news from…

6 ժամ ago

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից Fri, 14 Aug 2026 23:00:01 +0400 Կյանքի…

6 ժամ ago