Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել

Որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել

Sat, 04 Jul 2026 20:15:00 +0400


Իշխանության թիրախում վերջին շրջանում հայտնվել է քաղաքագետ, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը։ Զարմանալի չէ, որ կանանց իրավունքների մասին աղաղակող իշխանության ներկայացուցիչները այսքան շատ են կանանց թիրախավորվում, որովհետև Փաշինյանի իշխանությունը այս տարիներին հավատարիմ չի մնացել գաղափարական գեթ մեկ սկզբունքի։ Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը օրեցօր նմանվում է իր կողմից այդքան չսիրված Լուկաշենկոյին, Վլադիմիր Պուտինին, և որքան էլ, որ նա հայտարարի, թե ինքը ժողովրդավար ղեկավար է, գործողությունները այլ բանի մասին են վկայում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ամենից շատ թիրախավորվում են ընդդիմադիր կանանց։ Անուշ Սեդրակյանը Փաշինյանի պատգամավորների և քարոզիչների ամենօրյա ֆեյսբուքյան գրառումների թիրախն է դարձել։ Ինչո՞ւ են ՔՊ-ականները այսքան հիվանդագին ծանր տանում Սեդրակյանի հացազրույցները և գրառումները։

Ա․ Սեդրակյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է․ «Ինձ թիրախ դարձնելու պատճառը ակնհայտ է՝ ես նրանց քննադատում եմ օբյեկտիովորեն, ես խոսում եմ իրենց աղետալի սխալների մասին, առանց անձնական շահի, իմ ունեցած միակ շահը բացառապես պետական շահն է։ Այդ ամենի հետ մեկտեղ, ես չունեմ այն պիտակներից և ոչ մեկը, որը իրենք պարբերաբար կպցնում են այն մարդկանց անուններից, ովքեր իրենց համար նախընտրելի չեն։ Նրանք սովորաբար այս սկզբունքով են թիրախավորվում․ եթե ընտրությունների արդյունքներից դժգոհ ես, ուրեմն կաշառված ես, եթե խոսում ես այն ակնհայտ ընտրական խախտումների մասին, և քննադատում ես իրենց, ուրեմն՝ ռուսաստրուկ ես, և այլն, սակայն այստեղ նրանց գործը բարդանում է, քանի որ ես արևմտամետ եմ, իսկ ՔՊ-ականները որևէ հակափաստարկ չեն կարողանում բերել դրան։ Այդ պատճառով էլ ես նրանց թիրախում եմ։ Վերջին թիրախավորումը կապված էր «զենքայնացման» հետ, սակայն դա արեցին հատուկ, որպեսզի հասարակության ուշադրությունը քաղաքական քայլերից շեղվի, և կենտրոնանա լեզվաբանության վրա։ Չեմ պատրաստվում նման մարդկանց հետ դիսկուրսի մեջ մտնել։ Կասեմ մի բան, որ երբեք չի կարելի վիճել տգետ մարդկանց հետ, քանի որ նրանք մեզ նման մարդկանց տգիտության դաշտ տանելով կարող են հաղթել։ Այնուամենայնիվ ես չեմ էլ պատրաստվում հանդուրժել այս ամենը։ Առաջիկայում ես պատրաստվում եմ դատական հայց ներկայացնել համակարգի դեմ։ Այս էլ որերորդ անգամ է նրանք թիրախավորվում են տարբեր կանանց, և այս քաղաքացիական հասարակություն կոչվածը, որին այդպես կոչելը արդեն շատ սխալ է, որևէ ձայն չի հանում։ Այդ մասին չեն բարձաձայնում միջազգային կառույցները, այն կառույցները, ովքեր զբաղվում են կանանց իրավունքներով։ Նախկին իշխանությունները կոռումպացված էին, այո, սակայն նրանք կանանց եթե չասենք հարգել գիտեին, ապա գոնե պետք է նշել, որ կանանց չէին թիրախավորվում, գուցե կանանց դերը նրանք նվազեցնում էին, դա էր պատճառը, սակայն այս աստիճան որևէ նախկին իշխանություն կանանց այսքան չի թիրախավորել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դժգոհել է ինտերնետի արագությունից

Դժգոհել է ինտերնետի արագությունից Sun, 15 Nov 2026 23:45:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

39 րոպե ago

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ

Ասել է, թե ինչու է վերադարձել մեծ ֆուտբոլ Sun, 15 Nov 2026 23:30:29 +0400 Բրազիլիայի…

54 րոպե ago

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր

Քո հիշատակին հավատարիմ՝ շարունակելու ենք մեր սկսած ճանապարհը, մե՛ր լավ ընկեր Sun, 15 Nov 2026…

1 ժամ ago

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան

Հետո չասեք՝ չի ասել․․․ Տաթևիկ Հայրապետյան Sun, 15 Nov 2026 23:13:10 +0400 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի…

1 ժամ ago

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին

Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին Sun, 15 Nov 2026 23:10:12 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության…

1 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել

Ավելի քան 1500 տարվա պալատական համալիր են հայտնաբերել Sun, 15 Nov 2026 23:04:40 +0400 Վրաստանում…

1 ժամ ago