«Քրանֆորդ»․ ժամանակի փոփոխությունների եվ հասարակության դիմադրության մասին

«Քրանֆորդ»․ ժամանակի փոփոխությունների եվ հասարակության դիմադրության մասին

Sat, 04 Jul 2026 21:00:41 +0400


Բրիտանական սերիալների շարքում «Քրանֆորդը» (2007-2009 թթ․) այն լավ օրինակներից է, որտեղ գլխավոր աղբյուրը մարդկային հարաբերություններն են, դրամատիզմը, որտեղ կա ասելիք, որը ստիպում է դիտողին մտորել ժամանակի բերած փոփոխությունների, դրանց հանդեպ մարդկանց վերաբերմունքի, երբեմն՝ ցուցաբերած դիմադրության մասին։ Սերիալը ստեղծվել է BBC-ի կողմից։ Հիմքում 19-րդ դարի անգլիացի կին գրող Էլիզաբեթ Գասքելի մի քանի վեպերն են։

Սերիալի հեղինակները կարողացել են համադրել այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են մարդկային բնությունը, ժամանակն ու կյանքը՝ արտացոլված անգլիական ոչ մեծ գավառական քաղաքում։ Սերիալի գործողությունները ծավալվում են հեռավոր 1840-ական թվականներին, երբ արդյունաբերական հեղափոխությունը փոխում էր բրիտանական տնտեսությունը, նաեւ՝ քայքայում կյանքի սովորական ռիթմը գավառական քաղաքներում։ Քրենֆորդը դառնում է ավանդական Անգլիայի յուրօրինակ մոդելը, որն ապրում է իր ուրույն օրենքներով։ Քաղաքի բնակիչները զբաղված են իրենց կենցաղային հարցերով` մեկմեկու այցեր, վերջին նորությունների քննարկումներ, վարվեցողության կանոնների պահպանման հանդեպ ամենայն խստապահանջություն։ Սակայն այս «չափված-ձեւված» կյանքը դառնում է այն գեղարվեստական հնարքը, որը թույլ է տալիս, որ ծավալվեն ավելի մեծամասշտաբ պրոցեսներ։ Արտաքին հանդարտահոսության տակ ապագայի հանդեպ վախն ու անորոշությունն է, սոցիալական անհավասարությունը, մենակությունը, տնտեսական անկայունությունն ու պատմական փոփոխությունների անխուսափելիությունը։ Հեղինակները գիտակցաբար հակադրում են երկու աշխարհ՝ հին ավանդական Անգլիան եւ վրա հասնող արդյունաբերական ժամանակաշրջանը, որի խորհրդանիշն է դառնում երկաթուղին։ Այն ոչ միայն տեխնիկական առաջընթաց է ապահովում, այլ նաեւ խաթարում է ավանդական սոցիալական կապերը՝ ստիպելով հերոսներին վերանայել իրենց կյանքն ու կենցաղը։ «Քրանֆորդի» յուրահատկություններից մեկը թերեւս այն է, որ ամեն բան դիտարկվում է կանացի հայացքի դիտանկյունից, աշխարհն ու կյանքը պատկերվում են կանանց ճակատագրերի միջոցով։

Հերոսուհիները կանայք են՝ այրիներ, չամուսնացած կանայք, տնային տնտեսուհիներ, միջին դասի կանայք, որոնք զրկված են քաղաքական իշխանությունից, ըստ այդ ժամանակների օրենքների, սակայն հենց նրանք են հանդիսանում քաղաքի բարոյական օրենքների թելադրողն ու մթնոլորտ ձեւավորողը։ Սերիալում գլխավոր եւ երկրորդական դերեր չկան։ Յուրաքանչյուր հերոս դառնում է բարդ սոցիալական «գործվածքի» մի «թելը», որտեղ նույնիսկ աննշան իրադարձությունը մեկնաբանվում ու դառնում է նշանակալի։ Այստեղ անցյալի ռոմանտիկացում չկա։ Հեղինակները ցույց են տալիս, որ ավանդական հասարակությունը կարող է լինել ե՛ւ շատ հարմարավետ, ե՛ւ շատ դաժան։ Այդ հասարակությունում մարդիկ պատրաստ են մեկմեկու հասնել օգնության, սակայն վայ քեզ, եթե հասարակական ընդունված նորմերից նահանջ կամ շեղում ունեցար։ Փոքր-ինչ շեղումը բավական է՝ դատապարտվելու համար։ Կյանքը սկսում է արդիականանալ․ հայտնվում են երիտասարդ բժիշկներ, ներդրվում են բուժական նոր մեթոդներ, չունեւորների համար կրթությունը դառնում է հասանելի։ Հարց է, թե փոքրիկ քաղաքում այս բոլոր նորարարություններն ինչպես են ընդունվում եւ ինչպիսի դիմադրության արժանանում։ Սերիալում կոնֆլիկտը ոչ թե չարի եւ բարու միջեւ է, այլ հնի ու նորի, անցյալի եւ ապագայի, իսկ ներկան այդ կոնֆլիկտի թատերաբեմն է։ Սերիալում հանդես են եկել Ջուդի Դենչը, Իմելդա Սթոնթոնը, Այլին Աթքինսը, Ջուլիա Մաքենզին, Բարբարա Ֆլինը եւ բրիտանացի այլ հայտնի դերասան-դերասանուհիներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է, նավթը՝ թանկանում․ ի՞նչ է սպասվում առաջիկայում

Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է, նավթը՝ թանկանում․ ի՞նչ է սպասվում առաջիկայում Tue, 20 Oct 2026…

2 ժամ ago

Ինչ բիզնեսներ ունի Քրիշտիանու Ռոնալդուն

Ինչ բիզնեսներ ունի Քրիշտիանու Ռոնալդուն Tue, 20 Oct 2026 21:00:58 +0400 Աշխարհահռչակ ֆուտբոլիստներին մենք տեսնում…

2 ժամ ago

Փարիզի և Միլանի բուտիկներից թալանված ապրանքները հայտնվել են փողոցային վաճառքում

Փարիզի և Միլանի բուտիկներից թալանված ապրանքները հայտնվել են փողոցային վաճառքում Tue, 20 Oct 2026 20:47:16…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ Առուշանյանը

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի մտնել Սյունիք, նա պետք է հեռանա, 2020-21 թթ. ասում էր Առուշ…

2 ժամ ago

Պատրաստ է հանդիպել Պուտինի եւ Ծինփինի հետ

Պատրաստ է հանդիպել Պուտինի եւ Ծինփինի հետ Tue, 20 Oct 2026 20:30:33 +0400 ԱՄՆ նախագահ…

2 ժամ ago

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի մանդատը, նոր պաշտոնի է նշանակվում

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի մանդատը, նոր պաշտոնի է նշանակվում Tue, 20 Oct 2026 20:23:17 +0400…

2 ժամ ago