ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը

ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը

Sun, 05 Jul 2026 09:45:37 +0400


Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որի ամբողջ կազմը փաստացի նշանակված է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե»-ն։

Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հակասահմանադրական որոշումը` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում:

Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց:

Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանը դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:

Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները, վաղ թե ուշ, անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է

Լևոն Ազիզյանը տեղեկացնում է Sun, 05 Jul 2026 16:45:59 +0400 Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից…

9 րոպե ago

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է

Վարչապետին վերաբերող հանրաքվեն ձախողվել է Sun, 05 Jul 2026 16:30:35 +0400 Սլովակիայում շաբաթ օրը կայացած…

24 րոպե ago

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը Sun, 05 Jul 2026 16:15:26 +0400 Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է…

39 րոպե ago

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է

ՌԴ-ն հրադադար է առաջարկել Ուկրաինային․ այսօր վերջնաժամկետն է Sun, 05 Jul 2026 16:00:26 +0400 Ռուսաստանը…

54 րոպե ago

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Sun, 05 Jul 2026…

1 ժամ ago

Միայն վերջին 24 ժամում 19 մարդ է մահացել Էբոլայից․ ահազանգ

Միայն վերջին 24 ժամում 19 մարդ է մահացել Էբոլայից․ ահազանգ Sun, 05 Jul 2026 15:30:04…

1 ժամ ago