Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը

Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը

Sun, 05 Jul 2026 11:58:26 +0400


Երբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.
ա) երբ կամայականորեն ես մեկնաբանում ու կիրառում նրա սահմանումները,
բ) երբ պարբերաբար սահմանափակում ես քաղաքական ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների տարատեսակ իրավունքներն ու ազատությունները,
գ) երբ քո կուսակցական-իշխանատենչ շահերը վեր ես դասում պետական-ազգային շահերից,
դ) երբ չես հարգում քո եկեղեցու սահմանադրական կարգավիճակը,
ե) երբ քո քաղաքացիների մի մասին զրկում ես սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքից,
զ) երբ ամեն գնով ձգտում ես վերահսկել ու քո մերկանտիլ շահերին ծառայեցնել իշխսնության ճյուղերը,
է) երբ քաղաքական հայացքների տարբերությունը վերածում ես անձնական թշնամության, ու որպես հետևանք՝ ժողովրդի անունը շահարկելով և ուժայիններին օգտագործելով կուտակում ես քաղբանտարկյալներ,
ը) երբ սահմանադրությամբ երաշխավորված ՏԻՄ-երի ընտրված ղեկավարները՝ կամ նստում են, կամ դառնում են իշխանությունների կամակատար,
թ) երբ արտաքին քաղաքականութունը՝ երկրի ու ժողովրդի համար շահավետ հարաբերություններ կառուցելու փոխարեն՝ մեկ անձի ու նրա քաղաքական կատարածուների ընթացիկ շահերին է համապատասխանեցվում,
ժ) երբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ տարբեր իրավիճակներում ստանում են տարբեր դրսևորումներ…
Ապա այդ նույն թշնամիդ, ինչպես նաև տարբեր այլ երկրներ, իրենց շահերով պայմանավորված, քիթները խոթում են քո երկրի ներքին գործերի մեջ՝ պարտադրելով փոխել սահմանադրությունն ու անցկացնել տարատեսակ հանրաքվեներ, համազգային նպատակների վերափոխումներ՝ անգամ վերանայման ենթարկել ագգային կարծրատիպերն ու արժեքային համակարգը:
Հարգե՛նք ինքներս մեզ, մեր ազգային արժանապատվությունը, մեր ազգային շահերը, մեր համազգային համերաշխությունն ու դարերով երազած անկախ պետականության մայր օրենք՝ Սահմանադրությունը:

Գրել է Արտակ Զաքարյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում

Հայաստանը հաղթեց Մանկական Եվրատեսիլում Sun, 25 Oct 2026 01:23:07 +0400 «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց…

6 ժամ ago

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս

Տարեց կինը գումար է վաստակում՝ ծերանոցի կյանքը համացանցում ներկայացնելիս Sat, 24 Oct 2026 23:30:19 +0400…

8 ժամ ago

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը

Գրել է նոր «Ռոկիի» սցենարը Sat, 24 Oct 2026 23:15:39 +0400 Ամերիկացի դերասան Սիլվեստեր Ստալոնեն…

8 ժամ ago

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի»

Լիոնել Մեսին արժանացել է «իսպանական Նոբելյան մրցանակի» Sat, 24 Oct 2026 23:00:30 +0400 Աշխարհահռչակ արգենտինացի…

9 ժամ ago

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026

Ուղիղ․ Մանկական Եվրատեսիլ-2026 Sat, 24 Oct 2026 22:52:05 +0400 Latest news from Հրապարակ © 2026…

9 ժամ ago