Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Sun, 05 Jul 2026 16:15:26 +0400


Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները:

Մինչդեռ հաշվել կարծում եմ արժե: Իսկ դա ոչ միայն թվաբանություն է կամ վիճակագրություն, այլ՝ քաղաքականություն:

Եվ. երբ հաշվենք հարաբերակցությունը՝ մտահոգների ու դժգոհների, այդ ժամանակ գուցե քաղաքականության համատեքստում այլ բովանդակություն կկառուցենք Փաշինյանի եւ Մոսկվայի հարաբերության մասին, քան ընդունված «գուժականը»:

Եթե այդ հարաբերությունը մինչեւ հիմա որեւէ բան գուշել կամ գուժում է, ապա հաստատ ոչ Փաշինյանի քաղաքական դիրքերի համար: Սա ես ներկայացնում եմ արդեն 3-4 տարի: Եվ ներկայացնում եմ ոչ թե դավադրապաշտական գուշակությամբ, այլ մատուցելով դրա քաղաքական տրամաբանությունը, թե ինչու եւ ինչ է պետք Ռուսաստանին, եւ ինչու եւ ինչ է պետք՝ Փաշինյանին: Իսկ, թե ինչ է պետք Հայաստանին, այս շրջանակում այդքան էլ չի հետաքրքրում թե Փաշինյանին, թե Ռուսաստանին:

Որ Ռուսաստանին չի հետաքրքրում, նորմալ է, ինչպես ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի: Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որեւէ աշխարհաքաղաքական կենտրոն: Փաշինյանն իհարկե հիմա չունի Հայաստանի մասին մտածելու հնարավորություն եւ ցանկություն: Հնարավորություն չունի անգամ ամենամեծ ցանկությունն ունենալու դեպքում:

Հարցն այն է, որ պետք է Հայաստանում ձեւավորվի Հայաստանի օրակարգի հանրային համակարգը: Դա ձեւավորված չէ: Այդտեղ է խնդիրը: Եվ ես այդ հանգամանքն ու տրամաբանությունն եմ նշմարում այսօր առաջատար ընդդիմության խոսույթում, ինչում տեսնում եմ հույս եւ հնարավորություն՝ իրավիճակ փոխելու հեռանկարի իմաստով: Բայց այստեղ շատ կարեւոր է լինելու փոխել նաեւ հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ հանրային օրակարգի պարադիգմը, իշխանության խաղարկող հակառուսականության հանդիպման չընկնել այսպես ասած ռուսամետության ծուղակը: Որովհետեւ իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է, որ ունի ձեւակերպման կարիք:

Գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

15 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

24 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

30 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

45 րոպե ago

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

60 րոպե ago

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել.…

1 ժամ ago