Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան

Sun, 05 Jul 2026 19:15:32 +0400


Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Սակայն այս տարվա հուլիսի 5-ը դժվար է լիովին տոնական համարել, քանի որ այն ստվերվել է Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշմամբ։

Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ապահովումն ու սահմանադրական կարգի պաշտպանությունն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 162 և 164)։ Երեկ ՍԴ-ն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հաստատվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Այդ որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմտավ Ազգային ժողով, չնայած՝ մինչև որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, այն գտնվում էր անցողիկ 4 տոկոսի շեմի վերևում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել մի քանի ընտրատեղամասերի արդյունքները, սակայն չի նշանակել վերաքվեարկություն, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին։ Արդյունքում ոտնահարվեցին ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 7՝ ազատ, հավասար և ուղղակի ընտրությունների սկզբունքը)։ Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը լրջորեն խաթարվեց։

Սահմանադրական դատարանը պետք է լիներ վերջին սահմանադրական ատյանը, որը կկանգնեցներ հնարավոր խախտումների ճանապարհին և կվերականգներ ընտրական արդարությունը՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 61)։ Փոխարենը, որոշումը հաստատեց գործող ստատուս քվոն՝ առաջացնելով լուրջ հարցեր դատարանի անկախության և Սահմանադրությանը հավատարմության վերաբերյալ։

Սահմանադրությունը չի պաշտպանվում միայն տոնական ուղերձներով կամ հանդիսավոր հայտարարություններով։ Այն պաշտպանվում է անկախ դատական ինստիտուտներով, ազատ ու արդար ընտրություններով և պետական մարմիններով, որոնք հավատարիմ են մնում սահմանադրական առաքելությանը։ Երբ այդ ինստիտուտները չեն կարողանում լիովին ապահովել Սահմանադրության գերակայությունը, վտանգվում է ոչ միայն իրավական պետությունը, այլև ժողովրդավարության հիմքը։

Այսօր Սահմանադրության օրն է։ Սակայն հուլիսի 4-ի որոշումից հետո առավել քան երբևէ արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել հենց այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությունը։ Այս մարտահրավերը պահանջում է ընդդիմության համախմբում և հանրային-քաղաքական պայքար՝ ի շահ իրական ժողովրդավարության և Սահմանադրության գերակայության»,-գրել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները Mon, 06 Jul 2026…

16 րոպե ago

Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր»

Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Mon, 06 Jul 2026 23:10:44 +0400 «Միասնության…

18 րոպե ago

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է

Լենինգրադից մինչև Ղրիմ․ Ուկրաինան ամբողջ գիշեր գրոհել է Mon, 06 Jul 2026 23:00:43 +0400 Կիևն…

28 րոպե ago

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան

«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան…

43 րոպե ago

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը

«Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Mon, 06 Jul 2026 22:31:40 +0400 «Հայաստան» դաշինքը…

58 րոպե ago

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար)

Մելոնին հետապնդու՞մ է․ Թրամփն էլի ծաղրել է Իտալիայի վարչապետին (լուսանկար) Mon, 06 Jul 2026 22:30:40…

59 րոպե ago