Ծառուկյանի դեմ մի քանի գործեր կան․ որոնք են դրանք
Mon, 06 Jul 2026 11:17:43 +0400
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Նշենք, որ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չքննարկվեց։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հենց այդ քրեական վարույթի շրջանակներում էլ, որը վերաբերում է նախաձեռնված խարդախության քրեական վարույթին։
Բացի այդ, մեր տեղեկություններով, Ծառուկյանի դեմ մի քանի քրեական վարույթներ կան՝ հարկերից խուսափելու, խարդախության եւ փողերի լվացման դրվագներով։ Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին Ծառուկյանին կձերբակալեն, կալանքի միջնորդություն կներկայացնեն։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Փաշինյանը բազմիցս սպառնացել է ընդդիմության լիդերներին, այդ թվում՝ Ծառուկյանին ունեզրկելով, բանտ նստեցնելով։