Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին

Ֆլեշի Արմենը հրամայել է վերացնել խասկիին եւ նրա ձագերին

Mon, 06 Jul 2026 20:45:00 +0400


Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր ձագերով: Նրան երկար ժամանակ կերակրում էին Արմավիրի կենդանասերները: Օրերս նրանց լուր է հասել, որ բենզալցակայանների տնօրեն Արմեն Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ֆլեշի Արմեն, վերացրել է խասկիին եւ նրա ձագերին: Ավելի ճիշտ՝ հանձնարարել է իր անվտանգության ծառայության Հակոբ անունով պետին` հեռացնել կենդանուն, ձագերով հանդերձ, տարածքից եւ վերացնել:

«Կերով խաբել են, մտցրել են ավտո, տարել են անհայտ ուղղությամբ: Պարզ չի՞, որ տարել են, մի տեղ գյուլլել են, էլ ի՞նչ պետք է անեին էդ վայրենիները շանը», – հարցնում է կենդանապաշտպան «Դոգմա» կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը:

«Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ես ձեզ կզանգեմ», – «Հրապարակին» ասաց անվտանգության պետ Հակոբը եւ, իհարկե, չզանգեց: Նաեւ դադարեց մեր զանգերին պատասխանել:

Կենդանապաշտպանները դիմել են ոստիկանություն, պահանջելով պատասխանատվության ենթարկել Արմեն Հարությունյանին եւ նրա աշխատակցին: Նաեւ ներկայացրել են հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Արմեն Հարությունյանը նրանց ասում է. «Լավ եմ արել, վերացրել եմ, ս-ր եղեք ստուց»:

«Ոստիկանները մեր ներկայությամբ զանգեցին Հակոբ անունով անձնավորությանը, եւ նա համարյա նույն լկտի պատասխանը տվեց ոստիկանության աշխատողներին, ցույց տալով, որ ինչ կուզեն կանեն», – ասում է Գոհար Անտոյանը:

Արմեն Հարությունյանը «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, իսկ այդ ընկերությունը կապակցված է եղել «Ֆլեշ» ապրանքանիշի հետ: Ի դեպ, Արմեն Հարությունյանը ներգրավված է բենզալցակայանի տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու գործով: Նրան մեղադրում են այն բանում, որ 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

9 րոպե ago

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան

Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել.…

11 րոպե ago

Ականջները կկտրեին իրենց իշխանության բերած ուժերը, եթե համարձակվեին գնալ Եռաբլուր. Դավիթ Մշեցի

Ականջները կկտրեին իրենց իշխանության բերած ուժերը, եթե համարձակվեին գնալ Եռաբլուր. Դավիթ Մշեցի Tue, 10 Nov…

23 րոպե ago

Դերասանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ ինչում է մեղադրվել

Դերասանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ ինչում է մեղադրվել Tue, 10 Nov 2026 20:00:31 +0400…

24 րոպե ago

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան Tue, 10…

40 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Tue, 10 Nov 2026 19:40:14 +0400 Նոյեմբերի 11-ին, ժամը 11:00-ին…

44 րոպե ago