«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են

«Հրապարակ»․ Փնտրտուքի մեջ են

Tue, 07 Jul 2026 08:20:32 +0400


Արցախի Ազգային ժողովում «մանթրաշ» վիճակ է, պատգամավորները չեն կողմնորոշվում ինչ անել` նորի՞ց ԱԺ նախագահ ընտրել, թե՞ ձեռնպահ մնալ` դրանով ակամայից ջուր լցնելով Փաշինյանի ջրաղացին, որը հետեւողականորեն ոչնչացնում է այս ինստիտուտը։

Մեզ ասացին, որ վերջին օրերին ակտիվ քննարկումներ են, Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո բոլորը շոկի մեջ են։ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Գագիկ Բաղունցն է, ԱԺ նոր նախագահի ընտրության համար 17 պատգամավորի կողմ քվե է պետք, ինչն ապահովել հնարավոր չէ։

Հուլիսի 2-ին, հիշեցնենք, Աշոտ Դանիելյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնից։ Ըստ Արցախի սահմանադրության՝ Դանիելյանը նաեւ Արցախի նախագահի պարտականություններն էր կատարում, քանի որ Արցախի ԱԺ խմբակցություններն Արցախի նախագահի թեկնածու չէին առաջադրել 2025-ին։ Նրա հրաժարականի պատճառն «Արցախֆրուտ» ՓԲԸ-ին առնչվող դրամական միջոցների շարժն է։ Աշոտ Դանիելյանը հայտնել է, որ «Արցախֆրուտ» ՓԲԸ-ից որոշակի դրամական միջոցներ փոխանցվել են իրեն՝ որպես ԱԺ նախագահի, բացառապես պաշտոնեական գործունեության ապահովման եւ դրանից բխող ծախսերի իրականացման նպատակով։ Այդ միջոցները չեն հանդիսացել անձնական եկամուտ եւ տնօրինվել են Արցախի Հանրապետության պետական ու հանրային շահերից բխող խնդիրների լուծման համար։ Առայժմ որեւէ թեկնածուի անուն չկա, մեր աղբյուրի խոսքով՝ դժվար է լինելու ինչ-որ մեկին համոզել, քանի որ ով համաձայնի, կհայտնվի Փաշինյանի թիրախում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

10 րոպե ago

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

40 րոպե ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

44 րոպե ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

1 ժամ ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

1 ժամ ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

1 ժամ ago