Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը

Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը

Tue, 07 Jul 2026 09:53:16 +0400


Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։

Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Ռուսական կողմն ընդգծել է, որ սա Փաշինյանի առաջին այցն է՝ խորհրդարանական ընտրություններից հետո, և հիշեցրել, որ Ռուսաստանը շարունակում է (և, հավանաբար, կշարունակի) մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու ներդրողը։
Միևնույն ժամանակ, «դեպի ԵՎրոպա շտապող» Նիկոլը հայտարարել է, որ Հայաստանը տրամադրված է շարունակելու հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի հետ, շահագրգռված է մնալ ԵԱՏՄ-ում և պատրաստ է լուծել «խնդրահարույց» հարցերը։

Ոչի՛նչ, որ հայ ֆերմերներին ֆռռցնում էին, թե շուտով հայկական ծաղիկների իկեբանաները կգրավեն Եվրոպայի դիզայներների ու սիրահարների սրտերը: Իսկ հայկական իշխան ձուկը կդառնա Փարիզի ու Բրյուսելի լավագույն ռեստորանների գլխավոր մենյուն:
Ինչ վերաբերում է հայկական մրգերին ու բանջարեղենին, ապա ըստ կապիտուլյանտների վարդագույն երազների՝ դրանց համար մեծ հերթեր պետք է առաջանային գերմանական Aldi, Lidl և Kaufland առևտրային ցանցերում, ֆրանսիական Carrefour-ում և բրիտանական Tesco-ում:

Ռուսական «քուանշ»-ից ու Արևմուտքից՝ իրավիճակը «սրելուց» հետո պարզվեց, որ այս խաղում ևս հերթական անգամ «թարս կապուտ» կարող է լինել հենց Հայաստանը: Ուստի, առանց երկրի ղեկավարին վայել հրավերի ու ընդունելության՝ Նիկոլը շտապեց Ուրալ:

Արժե՞ արդյոք Փաշինյանի այցը դիտարկել որպես «բեկում» կամ վերադարձ նախկին «նորմալ վիճակին», համոզված եմ, որ ո՛չ։ Ավելի շուտ այն նման է լարվածությունից հետո կառավարելի երկխոսության ցուցադրման, որտեղ գլխավոր ուղերձն այն է, որ ՀՀ-ն չի կարող խզել ՌԴ և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը:

Այն բեկում կամ նորմալացում չէ, որովհետև իմ կարծիքով, Փաշինյանի այցը չվերացրեց Մոսկվայի և Երևանի միջև առկա անվստահությունը։ Ռուսաստանը չի ցանկանում Հայաստանի մերձեցումը ԵՄ հետ, այնինչ այդ գործընթացը թափ է հավաքում՝ խճճելով ու հակադրելով ռեգիոնալ բազաթիվ շահեր:

ԵՄ, ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ադրբեջան։ Պատկերացնու՞մ եք, որքան անհամատեղելի հակասություններ ու թշնամանք կա վերոթվարկյալ կողմերի միջև: Հարավային Կովկասում նրանց շահերը հակադրել ու շարունակ խճճում են հենց Նիկոլն ու Իլհամը՝ Էրդողանի հմուտ ղեկավարությամբ:
Իսկ ի՞նչ է ստացվելու արդյունքում։ Ոչ թե կայունություն ու տարածաշրջանային խաղաղություն, այլ սրընթաց աճող հակասություններ և «բոլորը բոլորի դեմ» դիմակայություն, ընդ որում՝ հատկապես Հայաստանի տարածքում։

Հ.Գ.
Այնուամենայնիվ, Եկատերինբուրգում և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ։ Սկզբի համար սա վատ չէ, բայց շարունակության համար անհրաժեշտ է շատ ավելին։
Ե՛վ Մոսկվան, և՛ Բրյուսելը, դատարկ խոսքերի փոխարեն՝ Նիկոլից միայն գործողություններ են ակնկալելու: Դրանից է կախված լինելու լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը:

Արտակ Զաքարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին Tue, 10 Nov…

11 րոպե ago

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար Tue, 10 Nov 2026 18:00:52 +0400 Մեզ պատմեցին, որ…

16 րոպե ago

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար Tue, 10 Nov 2026 18:00:40 +0400…

17 րոպե ago

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան

Երբ կալանքը դառնում է պատժի միջոց, իրավունքն ավարտվում է, և սկսվում է բռնաճնշումը․ Հովսեփյան Tue,…

31 րոպե ago

Հազար ափսոս այն բոլորը կյանքերը, որոնք հնարավոր էր փրկել, բայց չփրկեցին

Հազար ափսոս այն բոլորը կյանքերը, որոնք հնարավոր էր փրկել, բայց չփրկեցին Tue, 10 Nov 2026…

34 րոպե ago

Ունեցել եմ բարեկամներ, ովքեր այդ նույն ախտանշաններով մահացել են. Սիսակ Գաբիելյան

Ունեցել եմ բարեկամներ, ովքեր այդ նույն ախտանշաններով մահացել են. Սիսակ Գաբիելյան Tue, 10 Nov 2026…

37 րոպե ago