Քաղաքական ուժերը մի քանի տարով հետ են Նիկոլի ստեղծած իրականությունից

Քաղաքական ուժերը մի քանի տարով հետ են Նիկոլի ստեղծած իրականությունից

Tue, 07 Jul 2026 10:27:39 +0400


Հատուկ կարդացել եմ Ծառուկյանի և ԲՀԿ-ի քաղաքական հետապնդումներին անդրադարձող տարբեր կուսակցությունների և դաշինքների բոլոր հայտարարությունները։ Բոլորը (մեկ բացառությամբ) ունեն ընդհանուր թույլ տեղ. ակնհայտ է, որ հեղինակները (նշանակում է՝ քաղաքական ուժերը) մի քանի տարով հետ են Նիկոլի ստեղծած իրականությունից։ Իրենք պատասխանում են այն իրականությունը, որը 2020-ից առաջ էր, և այն ոճով, որը գուցե իմաստ կունենար 2020-ից առաջ, բայց ոչ 2020-ից հետո։
Տեսե՛ք…

8 կուսակցությունների հայտարարությունից.
❝ «Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն»
Ընկերնե՛ր ջան, ոչ թե «ընթանում է դեպի բռնապետություն», այլ վաղուց արդեն բռնապետությունում է։ 2020 թվականն էր այն տարին, երբ ավարտվեց Հայաստանի ձևափոխումը բռնապետության։ Դրանից հետո արդեն հաստատված բռնապետության տյունինգն է ընդամենը։
Ասենք՝ սեփական տուն ունեցող մարդը ո՞նց ա ապրում. միշտ տան վրա գործ կա անելու։ Մինչև մի գործը վերջացնում է, նոր գործ ա բացվում։ Մի օր որոշում է արևային պանել դնել։ Կամ անվտանգության տեսախցիկներ։ Մյուս օրն էլ մի տեղ խողովակ է տրաքում, պիտի սարքի… Բայց տունն արդեն կառուցած է։
2020-ից հետո մենք արդեն նամուսով սարքած բռնապետություն էինք, թեպետ նույնիսկ ընդդիմադիրների ճնշող մեծամասնությունը դա դեռ չէին նկատում։

«Հայաստան» դաշինքի հայտարարության հեղինակն էլ կոչ է անում միջազգային դերակատարներին «հստակ գնահատականներով կանխել Հայաստանում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը»։ Ուշ է, ժողովո՛ւրդ ջան։ Ավտորիտար ռեժիմը (հայերեն ասած՝ բռնապետությունը) արդեն կա ու ամրապնդված է։ «Հստակ գնահատականներով» կանխելու պահը կորցրած է…

Մեջբերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարությունից.
❝ «Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին»։
Արդեն չէ, հայե՛ր ջան։ Լռեցնելը նպատակ էր առավելագույնը մինչև 2023 թվականը։ Իսկ Արցախի հանձնումից հետո իր նպատակն արդեն ոչ թե լռեցնելն է, այլ ընդհանրապես վերացնելը։ Թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերին, թե՛ այդ ուժերի համար քվեարկողներին։

Միակ հայտարարությունը, որում չկային «կյանքից հետ մնացած» գնահատականներ, «Միասնության թևերինն» էր։ Երևի նաև այն պատճառով, որ այն հիմնականում իրավական հարթությունում էր։

Կասեք, թե քթիմազություն եմ անում, բայց չէ. եթե իրավիճակը ճիշտ չես գնահատում, եթե «գնացքից ուշացել ես», ապա արդեն գոյություն չունեցող իրավիճակը փոխել փորձելը միշտ բերելու է պարտության։

Անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ինչի հետ գործ ունենք։ Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ Նիկոլը իրական և մոտալուտ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ վտանգ է ամբողջ հայության համար՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Քիչ է այդ մասին խոսելը, դա նաև պետք է իրապես գիտակցել։

Կարեն Վրթանեսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման

Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման Sun, 01 Nov 2026 09:01:13 +0400 Ռազմական…

24 րոպե ago

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

10 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

10 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

10 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

10 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

11 ժամ ago