«Հրապարակ». Եթե ԱԺ անցած ուժերը կռիվ չեն տալիս, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք

«Հրապարակ». Եթե ԱԺ անցած ուժերը կռիվ չեն տալիս, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք

Tue, 07 Jul 2026 10:45:01 +0400


«Հրապարակի» զրուցակիցը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդ, «Միասնության թեւեր»-ի չորրորդ համարը զբաղեցրած Շահեն Հարությունյանն է:

– Ընդդիմադիր ուժերը քանիցս հայտարարություններով են հանդես եկել, անգամ Ազգային ժողովրդավարական բեւեռը միացել է ընդդիմությանը, սակայն «Միասնության թեւերը», որն արտախորհրդարանական ամենամեծ ուժն է` ըստ հավաքած ձայների, այդպես էլ որեւէ հայտարարության չի միացել: Ի՞նչն է պատճառը, գաղափարական անհամաձայնություննե՞ր ունեք, թե՞ …

– Գիտեք ինչ, սկսենք նրանից, որ ո՛չ «Շանթ դաշինքի», ո՛չ էլ «Միասնության թեւեր»-ի հետ չեն եղել առանձնահատուկ բանակցություններ, հենց ամենասկզբում ԲՀԿ-ի հետ հանդիպմանը մենք էլ ենք ներկա եղել, սակայն հետո, մի խոսքով…. ուզում եմ ասել, որ առնվազն բանակցություններ էլ տեղի չեն ունեցել, եւ հետո՝ իշխանության դեմ պայքարը միայն հայտարարություններով չէ: Եթե մենք հայտարարություններին չենք միանում, չի նշանակում, որ պայքարի մեջ չենք: Ով որտեղ պայքարելու հնարավորություն է տեսնում, պայքարում է` իր գաղափարներին համահունչ:

– Ասում եք, որ ընդդիմադիրները չեն բանակցել ձեզ հետ, սակայն նախորդ անգամ բանակցել են, գուցե այս անգամ չեն բանակցել, քանի որ նախորդ անգամ մերժել եք միանալ հայտարարությանը:

– Պարտադիր պայման չէ, որ բոլորը միանան հայտարարությանը: Ես տեսել եմ այդ հայտարարությունը, հինգ ուժ էր միացել, դե՝ միացել են, լավ են արել, ապրեն իրենք, մենք էլ առանձին մեր պայքարն ենք տանում: Հայաստանում գաղափար ասվածն արժեզրկվել է: Ստացվել է այնպես, որ թվում է` գաղափարական հակադիր ճամբարներում գտնվող մարդիկ իրար հետ կարողանում են լեզու գտնել, սակայն կյանքը ցույց է տալիս, որ դա այնքան էլ այդպես չէ: Մենք այդքան կոչեր էինք անում, որ ընդդիմությունը համախմբվի, որ որոշ ուժեր դադարեցնեն փոխհրաձգությունները, սակայն տեսանք, որ նման բան այդպես էլ տեղի չունեցավ: Այդքանից հետո նոր որոշել են էլ սխալ չանել` գոնե հետընտրական փուլում: Հիմա պետք է պատասխանատվություն վերցնեն եւ գիտակցեն, թե իրենց քայլերի արդյունքում ինչ տեղի ունեցավ, հետո նոր միայն մտածեն այլ բաների մասին: Ի վերջո` համախմբումը չի լինում ինքնանպատակ, պետք էր նախընտրական փուլում հասկանալ, թե ինչը ինչի համար է արվում: Հետընտրական փուլում հայտարարում են, որ ուզում են համախմբվել, ինչի՞ շուրջ: Նախընտրական շրջանում համախմբումն իշխանությանը հեռացնելու համար կարող էր լինել, իսկ հիմա` հետընտրական շրջանում, դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի շուրջ կարող ենք համախմբվել:

– Հիմա էլ կարող է ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու օրակարգի շուրջ համախմբվել, ի դեպ՝ ասում եք, որ նախընտրական շրջանում համախմբման կոչեր չեն եղել, բայց տեղեկություններ կան, որ Արման Թաթոյանին առաջարկվել է միանալ ընդդիմադիր ամենամեծ ուժերից մեկին, սակայն Թաթոյանը մերժել է:

– Այդ նույն տրամաբանությամբ լիքը ուժերի էլ մենք ենք առաջարկել, սակայն մեզ չեն միացել: Բայց, օրինակ, մեր ուժը միացել է Արման Թաթոյանի ուժին: Ո՞վ է ասում, որ ընտրություններին միայն պետք է ՔՊ-ն լիներ եւ ՔՊ-ի սատելիտ ուժ, ու վե՞րջ, էլ չլինե՞ր որեւէ այլ ուժ:

– Բայց Դուք էիք նոր համախմբվելուց խոսում:

– Բայց եկեք նայենք` այն ուժերը, ովքեր գաղափարապես իրարից ոչնչով չեն տարբերվում, կազմեցի՞ն մի ճակատ: Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան:

– Այդ դեպքում ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` ընդդիմությունը նախընտրական փուլում պետք է համախմբվեր:

– Գաղափարների, արժեքների եւ սկզբունքների վրա պետք է լիներ համախմբվածությունը եւ, որ ամենակարեւորն է` ճիշտ նպատակների ու ազնիվ նպատակադրումների համար: Մարդիկ պետք է ասեին, թե որն է իրենց նպատակը, ճանապարհային քարտեզը: Այո, մենք արտախորհրդարանական ուժ ենք, եւ խորհրդարանական ուժերի ձեռքերում է, թե տվյալ փուլում քաղաքական կյանքը որքան ակտիվ կլինի: Նրանք պետք է հասարակությանը ներկայացնեն, թե ինչ ճանապարհ են տեսնում: Հետո նոր դրանից հետո մեզ նման համեստ ուժերը կորոշեն իրենց անելիքները: Ժողովուրդն իր քվեով այսպիսի պառլամենտ է ձեւավորել, պետք է հաշվի նստենք այս ընտրության հետ եւ սպասենք պառլամենտական ընդդիմության գործողություններին:

– Բայց արդյո՞ք սա ժողովրդի ընտրությունն է: Բոլորիս աչքի առաջ ԲՀԿ-ի 60 հազար քվեն ապօրինաբար անվավեր ճանաչեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկու-երեք մանդատ ավել ունենա: Արդյո՞ք նման տեսանելի կեղծիքից հետո կարելի է պնդել, որ սա ժողովրդի ընտրությունն է: Սա դեռ միայն մեկ օրինակ է այն ընտրախախտումների, որոնց ականատեսն ենք բոլորս:

– Այո, բայց մենք ստացել ենք մոտավորապես 34 հազար քվե, մենք մեր ամեն մի քվեի համար կռիվ ենք տվել եւ տալիս ենք ու կտանք, բայց մեր 34 հազարը չի դառնալու 60 հազար, եւ մենք չենք անցնելու խորհրդարան: Այժմ եթե խորհրդարան անցած ուժերը կռիվ չեն տալիս իրենց քվեների համար, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք: Ի՞նչ անենք իրենց փոխարեն, որ լավ լինի: Պառլամենտ անցած ուժերն իրենք պետք է օրակարգ թելադրեն: Ես ԲՀԿ-ին համարում եմ պառլամենտ անցած ուժ, որին զրկեցին իր ձայներից` անարդար կերպով: Մյուս երկու ընդդիմադիր ֆրակցիաները, այդ թվում` ԲՀԿ-ն, պետք է ասեն, թե ինչ պետք է անել այս փուլում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է Wed, 28 Oct 2026 02:00:42 +0400 Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի…

5 ժամ ago

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն Wed, 28 Oct 2026 01:30:48 +0400 Առաջիկա 96 ժամվա…

6 ժամ ago

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան

Պետք է դուրս գալ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից․ Մասուդ Փեզեշկիան Wed, 28 Oct 2026…

6 ժամ ago

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար Wed, 28 Oct 2026 00:30:43 +0400 ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է…

7 ժամ ago

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին

Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին Wed, 28 Oct 2026 00:02:49 +0400…

7 ժամ ago

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը

Ադրբեջանի դեսպանը կրկնել է Ալիեւի պահանջը Wed, 28 Oct 2026 00:00:01 +0400 Լոնդոնում Բաքվի դեսպան…

7 ժամ ago