«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել

«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել

Tue, 07 Jul 2026 12:15:53 +0400


Հարցազրույց դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ

– Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ վերցնելու են պատգամավորական մանդատները եւ գնալու են խորհրդարան, թեպետ պնդում են, որ դրանով իրենց պայքարը չի ավարտվելու: Դուք մշտապես պայքարել եք արդարության համար, ընդդիմադիր հայացքներ ունեք, մտահոգ եք երկրում տեղի ունեցող պրոցեսներով: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է անի ընդդիմությունը` վերցնի՞, թե՞ չվերցնի մանդատները:

– Անկեղծ ասած, դժվարանում եմ հստակ ասել, թե այս փուլում որն է ճիշտը, ինչու, որովհետեւ ընդդիմադիր ուժերը խաղաքարտերը չեն բացում մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչ են ծրագրում անել առաջիկայում: Անկեղծ ասած, չգիտեմ` խորհրդարան գնա՞լն է ավելի նպաստավոր, թե՞ չգնալը, սակայն ինձ թվում է, որ իշխանությանը մենակ թողնելով խորհրդարանում՝ առիթ կստեղծվի, որպեսզի իրենց իրական դեմքը ցույց տան: Երբ դիմացդ չկա ախոյան, ավելի հեշտ է դառնում ամեն ինչ: Թեպետ իշխանությունն այնքան է վնասել մեզ՝ բոլորիս, իր քայլերով ու գործողություններով, որ դժվար թե սրանից այն կողմ կարողանա ինչ-որ բան անել: Էլ ի՞նչ պետք է անեն, որ զարմանանք, չկա այլեւս զարմանալու տեղ:

– Բայց այդպես էլ կա մտավախություն` հարեւան Վրաստանի օրինակով, որ իշխանությունները կարող են ավելի անկառավարելի ու լկտի դառնալ, կարող են հանգիստ շարունակել իրենց սեւ գործը: Այս առումով չունե՞ք նման մտավախություն:

– Եթե ընդդիմությունը ոչինչ չանի, բնականաբար, իշխանությունն ավելի կլկտիանա, բայց եթե գործողություններ լինեն, ես կարծում եմ, որ իշխանությանը մենակ թողնելը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց եթե վերցնելու են մանդատները, եւ ունենալու ենք այն, ինչ ունեինք հինգ տարի շարունակ, չեմ կարծում, որ դա լավ տարբերակ է: Միեւնույն է` այս իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմությանը՝ օրենքներ անցկացնել, թույլ չի տալիս կարծիք հայտնել, թույլ չի տալիս գործել ի շահ պետության, հետեւաբար, լավ չեմ հասկանում, թե ուղղակի մանդատ վերցնելն ինչի համար է:

– Բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրվեցին, ավելի քան 60 հազար քաղաքացու քվե զրոյացրին, որպեսզի Փաշինյանը մի քանի մանդատ ավել ունենա: Ի՞նչ եք կարծում` այն իրականությունը, որում ապրում ենք, որեւէ աղերս ունի՞ ժողովրդավարության եւ բարձր արժեքների հետ:

– Անշուշտ, այս ամենը չի կարող ժողովրդավարության հետ կապ ունենալ, բայց «ժողովրդավար» Եվրոպան աչք փակեց ամեն ինչի վրա եւ ասաց` ամեն ինչ օքեյ է: Նրանց պետք է, որ Հայաստանն անտերության մատնվի, մենք եվրոպացիներին չենք հետաքրքրում: Բոլորս ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում հայ գյուղացու հետ: Եթե Ռուսաստանը փակեց իր շուկան մեր առաջ, մենք դեռ այս ամենի պտուղները նոր ենք տեսնելու:

– Ստեղծագործող մարդու համար նման իրավիճակում դժվար չէ՞ աշխատելը: Կարողանո՞ւմ եք այս պայմաններում կենտրոնանալ թատրոնի եւ կինոյի վրա:

– Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեծամասնության վրա չի ազդում այս ամենը: Խոսքը մշակութային գործիչների մասին է: Եթե լռում ես, ուրեմն ոչինչ էլ քեզ վրա չի ազդում․ ես այդպես եմ կարծում: Ձեւը գտել են` լռել, ու վերջ, թեպետ ես ոչ մեկին չեմ մեղադրում: Մարդիկ հոգեպես ու ֆիզիկապես չեն դիմանում այս իրականությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա բարդ է այս պայմաններում աշխատելը, սակայն նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել, որքան որ հնարավոր է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

120 հազար հայերի բռնի տեղահանումը բացահայտել են միջազգային հանրության անգործությունը

120 հազար հայերի բռնի տեղահանումը բացահայտել են միջազգային հանրության անգործությունը Wed, 08 Jul 2026 15:06:33…

8 րոպե ago

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմակիցների հետ

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է թիմակիցների հետ Wed, 08 Jul 2026 15:01:32 +0400 «Հայաստան» դաշինքի առաջնորդ…

13 րոպե ago

Հայկական ծիրանի ջեմով շատ մի հրճվեք

Հայկական ծիրանի ջեմով շատ մի հրճվեք Wed, 08 Jul 2026 14:45:35 +0400 ԵՄ ընդլայնման հարցերով…

29 րոպե ago

Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանի կինը նամակներ է հղել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի ՄԻՊ-ին Wed, 08 Jul 2026 14:43:45…

31 րոպե ago

Թրամփը հիմա էլ Իսպանիայի՞ն է «պատերազմ» հայտարարում

Թրամփը հիմա էլ Իսպանիայի՞ն է «պատերազմ» հայտարարում Wed, 08 Jul 2026 14:30:51 +0400 ԱՄՆ նախագահ…

44 րոպե ago

Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վալոդի իրավունքները

Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վալոդի իրավունքները Wed, 08 Jul 2026 14:15:20 +0400 Հուլիսի…

59 րոպե ago