Որքան Պուտինը հեռու լինի Մոսկվայից, այնքան մոտ կլինի պատերազմի ավարտը․ Զելենսկի

Որքան Պուտինը հեռու լինի Մոսկվայից, այնքան մոտ կլինի պատերազմի ավարտը․ Զելենսկի

Tue, 07 Jul 2026 12:30:09 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի վճռորոշ փուլը կծավալվի երկնքում և կորոշի հակամարտության արդյունքը։

«Այս դիմակայության մեջ, թե ում տարածքն է ավելի մեծ, շատ ավելի քիչ կարևոր է։ Մենք մտել ենք օդային տարածք։ Եվ օդում մենք արդեն մրցունակ ենք», – ասել է Զելենսկին Financial Times-ին տված հարցազրույցում։

Նա կարծում է, որ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաև տնտեսական խնդիրների վատթարացումը, վերջնական արդյունքում կթուլացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը շարունակելու վճռականությունը։

«Երբ ոչ թե հարյուր անօդաչու թռչող սարք, այլ հազար, թռչեն դեպի Մոսկվա, նա կհասկանա։ Երբ նա սկսի դա անձամբ զգալ, երբ սկսի դա տեսնել իր աչքերով, նրա խորհրդականները կհորդորեն նրան տեղափոխվել ինչ-որ տեղ, Ուրալի կողմերը։

Որքան Պուտինը հեռու լինի Մոսկվայից, այնքան մոտ կլինի պատերազմի ավարտը», – ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

7 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

7 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

8 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

8 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

8 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

8 ժամ ago