Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր…

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այսքան սեր ունենայիր…

Tue, 07 Jul 2026 15:45:54 +0400


Երբեմն մի փոքրիկ դրվագը կարող է ավելի շատ բան ասել մարդու մասին, քան հազարավոր խոսքերը։
Առյուծի ձագին կաթով կերակրող մարդու ձեռքում պարզապես կերակրման պահ չէ։ Այդ պատկերի մեջ կա հոգատարություն, գթասրտություն, պատասխանատվություն ու սեր՝ մի էակի հանդեպ, որն ինքն իրեն չի կարող ասել՝ «ես ցավ ունեմ», «ես օգնության կարիք ունեմ»։

Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ պահել է կենդանիներ և հաճախ ցույց տվել այն վերաբերմունքը, որով մոտենում է նրանց։ Ամենակարևորը՝ նա սիրել է իր խնամքի տակ գտնվող կենդանիներին։ Այդ սերը երբեմն ամբողջացել է լուսանկարներով և դարձել ջերմ մի պատկեր շատերի համար։

Գրեթե համոզված եմ՝ նա առյուծներին սիրել է ոչ միայն նրանց գեղեցկության, այլև ուժի ու հզորության համար։ Փորձել է հասկանալ՝ որտեղից է գալիս այդ ուժը։ Նրան կարծես թե հաջողվել է գտնել այդ տեղը։ Առյուծների ուժը, հզորությունը փոխանցվել է նրան ու ամեն անգամ զարմանում էինք, երբ լսում էինք, որ նա Հայաստանի համար մի հզոր գործ է նախաձեռնում։ Հզոր առյուծի կողքին կանգնած մարդը հասկանում է մի կարևոր բան՝ ուժը միայն արտաքին մեծության մեջ չէ։ Ուժը նաև սրտի մեջ է։ Իրական ուժը նաև խնամելու, պաշտպանելու և սիրելու կարողությունն է։

Կարելի է ունենալ մեծ հնարավորություններ, կարողություն, ազդեցություն։ Բայց մարդու իրական արժեքը երևում է այնտեղ, որտեղ նա կարողանում է հոգ տանել իրենից թույլի, անպաշտպանի և իրեն վստահվածի մասին։

Ժողովուրդն էլ իր երկրի ամենաթանկ վստահվածն է։ Նա ուզում է ոչ միայն լսել գեղեցիկ խոսքեր, ոչ միայն տեսնել խորհրդանշական ժեստեր, սրտիկներ, այլ զգալ, որ իրեն տեսնում են, լսում են, հասկանում և գնահատում են։
Այսօր մարդիկ այդ զգացողության պակասն են ապրում։

Նիկոլ, երանի՜ ժողովրդի հանդեպ այնքան սեր ու հոգատարություն ունենայիր, որքան մարդը կարող է ունենալ իր խնամքի տակ գտնվող էակի հանդեպ։

Երանի՜ յուրաքանչյուր քաղաքացու ցավն ու անհանգստությունը քեզ համար լինեին ոչ թե պարզապես թվեր, այլ իրական մարդկանց կյանքեր, ճակատագրեր ու պատմություններ։

Որովհետև ղեկավարի ամենամեծ ուժը ոչ թե վախի, բաժանման կամ հակադրության միջոցով ազդեցություն ունենալն է։ Ամենամեծ ուժը մարդկանց սրտերում վստահություն, հույս ու սեր արթնացնելու կարողությունն է։
Ատելությունը երբեք չի կառուցում։ Այն միայն բաժանում է։ Երբ սրտերում շատանում է ցավը, կարևոր է ոչ թե նոր վերքեր բացել, այլ փորձել բուժել եղածները։ Ատելության, պառակտման գերդոզավորումից մարդիկ շշմել են, մի շարունակիր այդ սերմերը տարածելու գործընթացը։

Ժողովուրդը ամենից առաջ ուզում է զգալ մեկ բան՝ որ իր կողքին կանգնած են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ

Փաշինյանը ոչինչ էլ չի կարող բնում խեղդել, կեղծիքով էլ չհավաքեց այն %-ը, որով կլիներ լեգիտիմ…

11 րոպե ago

Վարդևանյանը գազ տվեց, բայց այնտեղ «Զապոռոժեց» էր կանգնած, գազ չվերցրեց. Կարապետյան

Վարդևանյանը գազ տվեց, բայց այնտեղ «Զապոռոժեց» էր կանգնած, գազ չվերցրեց. Կարապետյան Tue, 07 Jul 2026…

23 րոպե ago

Սահմանին ռուս դիվերսանտների են բռնել․ աղբյուր

Սահմանին ռուս դիվերսանտների են բռնել․ աղբյուր Tue, 07 Jul 2026 16:30:34 +0400 Bild-ը հաղորդում է,…

31 րոպե ago

Ծառուկյանի տան առյուծներին տարան, ոչինչ, բայց չուչելներին թե ինչի վերցրին, չհասկացա. Կարապետյան

Ծառուկյանի տան առյուծներին տարան, ոչինչ, բայց չուչելներին թե ինչի վերցրին, չհասկացա. Կարապետյան Tue, 07 Jul…

35 րոպե ago

Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան Tue, 07 Jul 2026 16:15:23 +0400…

46 րոպե ago

Սամվել Կարապետյանը եւ Դավիթ Տոնոյանը դեմ դիմաց դուրս եկան եւ գրկախառնվեցին

Սամվել Կարապետյանը եւ Դավիթ Տոնոյանը դեմ դիմաց դուրս եկան եւ գրկախառնվեցին Tue, 07 Jul 2026…

54 րոպե ago